Մաքրի՛ր ինձ զոպայով, և ես մաքուր կլինեմ. լվա՛ ինձ, և ես ձյունից սպիտակ կլինեմ։ Ցնծություն և ուրախությո՛ւն լսել տուր ինձ. թող ցնծան այն ոսկորները, որոնք կոտրատեցիր։ Երեսդ թաքցրո՛ւ իմ մեղքերից և ջնջի՛ր իմ բոլոր անօրենությունները։ Մաքուր սի՛րտ ստեղծիր իմ մեջ, ո՜վ Աստված, և ուղիղ հոգի՛ նորոգիր իմ ներսում։ Դեն մի՛ նետիր ինձ քո ներկայությունից և քո Սուրբ Հոգին մի՛ հանիր ինձնից։ Դարձյալ քո փրկության ուրախությո՛ւնը տուր ինձ և հոժարակամ հոգով հաստատի՛ր ինձ։ Ապա ամբարիշտներին կսովորեցնեմ քո ճանապարհները, և մեղավորները կվերադառնան քեզ։ Փրկի՛ր ինձ արյունապարտությունից, ո՜վ Աստված, իմ փրկությա՛ն Աստված, և իմ լեզուն կփառաբանի քո արդարությունը։ Տե՛ր, բացի՛ր իմ շրթունքները, և իմ բերանը կպատմի քո գովությունը։
Կարդալ ՍԱՂՄՈՍՆԵՐ 51
Կիսվել
Համեմատել տարբերակները: ՍԱՂՄՈՍՆԵՐ 51:7-15
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր