ՍԱՂՄՈՍՆԵՐ 50:15-23

ՍԱՂՄՈՍՆԵՐ 50:15-23 ՆՎԱԱ

Կանչի՛ր ինձ նեղության օրը, ու ես կազատեմ քեզ, և դու կփառաբանես ինձ»։ Բայց Աստված ամբարիշտին ասում է. «Քեզ ի՞նչ, որ դու պատմում ես իմ հրամանները և իմ ուխտը բերանդ ես առնում, Որովհետև ատում ես խրատը և իմ խոսքը ականջիդ հետևն ես գցում։ Եթե գող ես տեսնում, գնում ես նրա հետ, և քո բաժինը շնացողների հետ է։ Բերանդ չարության ես տալիս, և լեզուդ նենգություն է հնարում։ Նստում ես և հակառակ ես խոսում եղբորդ դեմ. բամբասանքներ ես բարդում քո մոր որդու վրա։ Այս բաներն արեցիր, և ես լուռ մնացի. կարծեցիր, թե ես էլ քեզ նման եմ, բայց հանդիմանելու եմ քեզ և քո արածը դնելու եմ քո աչքի առաջ։ Մտածե՛ք այս մասին, ո՛վ Աստծուն մոռացողներ, որ գուցե ձեզ հափշտակեմ, և ոչ ոք չի լինի, որ փրկի։ Գոհության ընծա մատուցողը փառաբանում է ինձ. և ով զգուշանա իր ճանապարհին, նրան ցույց կտամ Աստծու փրկությունը»։