ՍԱՂՄՈՍՆԵՐ 5:1-12

ՍԱՂՄՈՍՆԵՐ 5:1-12 ՆՎԱԱ

Տե՛ր, ակա՛նջ դիր իմ խոսքերին և ուշադրությո՛ւն դարձրու իմ աղաղակին։ Ուշադրությամբ լսի՛ր իմ աղաղակի ձայնը, ո՛վ իմ Թագավոր և իմ Աստված, որովհետև քեզ եմ աղաչում։ Տե՛ր, առավոտից լսում ես իմ ձայնը, առավոտից առջևդ պիտի դնեմ իմ խնդրանքը և սպասեմ, Որովհետև դու անօրենությունից հաճույք առնող Աստված չես, և չարը չի բնակվի քեզ մոտ։ Ամբարտավանները չեն մնա քո աչքի առաջ. դու ատում ես բոլոր անօրենություն գործողներին։ Դու կկորցնես սուտ խոսողներին. Տերը գարշում է արյունահեղ և նենգավոր մարդուց։ Բայց ես քո առատ ողորմության շնորհիվ պիտի մտնեմ քո տունը և քո սուրբ տաճարում երկրպագություն անեմ քո երկյուղով։ Տե՛ր, առաջնորդի՛ր ինձ քո արդարությամբ իմ թշնամիների պատճառով, հարթի՛ր քո ճանապարհն իմ առջև, Որովհետև նրանց բերանում ճշմարտություն չկա. նրանց ներսը չարություն է, նրանց կոկորդը բաց գերեզման է, և իրենց լեզվով նենգություն են անում։ Դատի՛ր նրանց, ո՜վ Աստված, թող վայր ընկնեն իրենց խորհուրդներով. իրենց բազում ամբարշտությունների համար դե՛ն գցիր նրանց, որովհետև ապստամբեցին քո դեմ։ Բայց թող ուրախ լինեն բոլոր նրանք, որ ապավինել են քեզ, թող ցնծան հավիտյան, որովհետև դու պահպանում ես նրանց. թող քեզնով ուրախանան քո անունը սիրողները։ Որովհետև դու օրհնում ես արդարին, ո՜վ Տեր, և քո հաճությամբ, ինչպես վահանով, շրջապատում ես նրան։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 5:1-12 հետ կապված անվճար Ընթերցանության ծրագրեր և Շինության խոսքեր

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում