Դու ես իմ ապաստանը. նեղությունից կպահես ինձ. ազատության երգերով կշրջապատես ինձ։ (Սելա)։ «Կուսուցանեմ քեզ և կսովորեցնեմ քեզ այն ճանապարհը, որով պիտի գնաս. կխրատեմ քեզ, իմ աչքը քեզ վրա կլինի։ Մի՛ եղեք ձիու պես և ջորու նման, որոնք միտք չունեն, և նրանց կզակների մեջ սանձ ու պախուրց պետք է դնել, որ քեզ մոտենան»։ Շատ տանջանքներ կան ամբարիշտի համար, բայց նա, ով հույսը դրել է Տիրոջ վրա, ողորմությունը կշրջապատի նրան։ Ուրախացե՛ք Տիրոջով և ցնծացե՛ք, ո՛վ արդարներ, և ցնծությամբ աղաղակե՛ք բոլորդ, որ ուղիղ եք սրտով։
Կարդալ ՍԱՂՄՈՍՆԵՐ 32
Կիսվել
Համեմատել տարբերակները: ՍԱՂՄՈՍՆԵՐ 32:7-11
5 օր
Ցանկացած բան կառուցելիս ամենակարևոր քայլը ամուր հիմք ապահովելն է։ Եթե այս փուլը անտեսվում է կամ կատարվում է հապճեպ, ապա մեծ է հավանականությունը, որ կառույցը մի օր խարխլվելու է կամ չի դիմանալու արտաքին ավերիչ ազդեցություններին։ Նույնը ճշմարիտ է նաև քո կյանքի համար: Որպեսզի հարաբերությունների ո՛չ մի երկրաշարժ ի զորու չլինի խարխլելու քո կյանքը, այն պետք է կառուցված լինի ամուր հիմքի վրա։ Իսկ Աստվածաշունչը խոսում է մեզ այդ հիմքի մասին․․․
7 օր
Այսօր և առաջիկա օրերին ուզում եմ քեզ հետ կիսվել, թե որքան կարևոր է Աստծո ձայնի հանդեպ ուշադիր լինելը։ Ադամն ու Եվան լսում էին Աստծո ձայնը, նրանք նաև լսեցին նաև օձի ձայնը։ Նրանք ազատ էին իրենց կամքի մեջ և հենց ազատ կամքի արդյունքում ընտրեցին, թե ում ձայնին հնազանդվել։ Մե՛նք ենք ընտրում, թե ո՞ւմ ձայնին ուշադրություն դարձնենք։ Առաջարկում եմ կարդալ այս 7-օրյա ծրագիրը և սովորել, թե ինչպես տարբերել Աստծո ձայնը մյուս ձայներից։
Սիրելի՛ բարեկամ, առաջիկա 7 օրերի ընթացքում ուղերձների մեր շարքը հիմնված է լինելու մի թեմայի վրա, որ կոչվում է «Մարդու սրտի գաղտնիքները»։ Հույս ունեմ, որ դու կօրհնվես այս շարքով և կբացահայտես Տեր Աստծո անսահման սերն ու հայրական հոգատարությունը քո հանդեպ։ Նրա առջև չկա ոչ մի փակ դուռ։ Նա ներկա է այն ծածուկ վայրում, որտեղ դու առանձնանում ես մարդկանցից, և Նա տեսնում է քո սիրտն ու լսում մտքերդ։
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր