ՍԱՂՄՈՍՆԵՐ 25:12-22

ՍԱՂՄՈՍՆԵՐ 25:12-22 ՆՎԱԱ

Ո՞վ է այն մարդը, որ վախենում է Տիրոջից. նա նրան պիտի սովորեցնի այն ճանապարհը, որ ընտրելու է։ Նրա անձը պիտի բնակվի բարության մեջ, և նրա սերունդը պիտի ժառանգի երկիրը։ Տիրոջ մտերմությունը նրանց հետ է, որոնք վախենում են նրանից, և իր ուխտը սովորեցնում է նրանց։ Իմ աչքերը միշտ Տիրոջն են նայում, որովհետև նա պիտի իմ ոտքերը հանի որոգայթից։ Նայի՛ր ինձ և ողորմի՛ր ինձ, քանզի մենակ և տառապյալ եմ ես։ Սրտիս նեղությունները շատ են. հանի՛ր ինձ իմ վշտերից։ Տե՛ս իմ տառապանքն ու իմ ցավը և ների՛ր իմ բոլոր մեղքերը։ Նայի՛ր իմ թշնամիներին. որքա՜ն շատ են և բուռն ատելությամբ ատում են ինձ։ Պահի՛ր իմ անձը և փրկի՛ր ինձ, թող որ չամաչեմ, որովհետև քեզ եմ ապավինել։ Թող անարատությունը և ուղղամտությունը պահեն ինձ, որովհետև քեզ եմ սպասում։ Ո՜վ Աստված, փրկի՛ր Իսրայելին իր բոլոր նեղություններից։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 25:12-22 հետ կապված անվճար Ընթերցանության ծրագրեր և Շինության խոսքեր