Տիրոջն են երկիրը և նրա լիությունը, աշխարհն ու նրա բնակիչները, Որովհետև ինքը հիմնեց այն ծովերի վրա և հաստատեց այն գետերի վրա։ Ո՞վ պիտի գնա դեպի վեր՝ Տիրոջ լեռը, և ո՞վ պիտի կանգնի նրա սուրբ տեղում։ Նա, ով մաքուր է ձեռքով և սրտով անարատ. ով իր անձն անիրավության չի տալիս և չի երդվում նենգամտությամբ։ Նա օրհնություն կստանա Տիրոջից և իր փրկության Աստծուց՝ արդարություն։ Այս այն ազգն է, որ փնտրում է նրան, որ փնտրում է քո երեսը, ո՛վ Հակոբի Աստված։ (Սելա)։
Կարդալ ՍԱՂՄՈՍՆԵՐ 24
Կիսվել
Համեմատել տարբերակները: ՍԱՂՄՈՍՆԵՐ 24:1-6
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր