ՍԱՂՄՈՍՆԵՐ 22:19-28

ՍԱՂՄՈՍՆԵՐ 22:19-28 ՆՎԱԱ

Բայց դու, ո՛վ իմ Տեր, մի՛ հեռացիր. ո՛վ իմ զորություն, շտապի՛ր ինձ օգնության։ Ազատի՛ր իմ անձը սրից և իմ կյանքը՝ շան զորությունից։ Փրկի՛ր ինձ առյուծի բերանից և վայրի ցլերի եղջյուրներից ու պատասխանի՛ր ինձ։ Ես քո անունը պատմելու եմ իմ եղբայրներին, բազմության մեջ օրհներգելու եմ քեզ։ Ո՛վ Տիրոջից վախեցողներ, օրհներգեցե՛ք նրան. ո՛վ Հակոբի բոլոր զավակներ, փառավորեցե՛ք նրան, և վախեցե՛ք նրանից, ո՛վ Իսրայելի բոլոր զավակներ։ Որովհետև նա չանարգեց և չարհամարհեց խեղճի խեղճությունը և իր երեսը չծածկեց նրանից. իսկ երբ նա աղաղակեց նրան, նա լսեց։ Քեզ օրհներգելու եմ մեծ բազմության մեջ, նրանից վախեցողների առաջ կատարելու եմ իմ ուխտը։ Թող աղքատներն ուտեն և կշտանան, թող Տիրոջն օրհներգեն նրան փնտրողները. ձեր սիրտը թող ապրի հավիտյան։ Երկրի բոլոր ծայրերը կհիշեն և Տիրոջը կդառնան. հեթանոսների բոլոր ազգերի տոհմերը կերկրպագեն քո առջև, Որովհետև Տիրոջն է թագավորությունը, և նա է տիրում հեթանոսների վրա։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 22:19-28 հետ կապված անվճար Ընթերցանության ծրագրեր և Շինության խոսքեր