ՍԱՂՄՈՍՆԵՐ 22:16-31

ՍԱՂՄՈՍՆԵՐ 22:16-31 ՆՎԱԱ

Որովհետև շները շրջապատեցին ինձ, և չարերի ամբոխը պաշարեց ինձ. ծակեցին իմ ձեռքերն ու ոտքերը։ Ես հաշվում եմ իմ բոլոր ոսկորները, իսկ նրանք նայում են ու դիտում ինձ։ Շորերս բաժանում են իրար մեջ և վիճակ են գցում պատմուճանիս վրա։ Բայց դու, ո՛վ իմ Տեր, մի՛ հեռացիր. ո՛վ իմ զորություն, շտապի՛ր ինձ օգնության։ Ազատի՛ր իմ անձը սրից և իմ կյանքը՝ շան զորությունից։ Փրկի՛ր ինձ առյուծի բերանից և վայրի ցլերի եղջյուրներից ու պատասխանի՛ր ինձ։ Ես քո անունը պատմելու եմ իմ եղբայրներին, բազմության մեջ օրհներգելու եմ քեզ։ Ո՛վ Տիրոջից վախեցողներ, օրհներգեցե՛ք նրան. ո՛վ Հակոբի բոլոր զավակներ, փառավորեցե՛ք նրան, և վախեցե՛ք նրանից, ո՛վ Իսրայելի բոլոր զավակներ։ Որովհետև նա չանարգեց և չարհամարհեց խեղճի խեղճությունը և իր երեսը չծածկեց նրանից. իսկ երբ նա աղաղակեց նրան, նա լսեց։ Քեզ օրհներգելու եմ մեծ բազմության մեջ, նրանից վախեցողների առաջ կատարելու եմ իմ ուխտը։ Թող աղքատներն ուտեն և կշտանան, թող Տիրոջն օրհներգեն նրան փնտրողները. ձեր սիրտը թող ապրի հավիտյան։ Երկրի բոլոր ծայրերը կհիշեն և Տիրոջը կդառնան. հեթանոսների բոլոր ազգերի տոհմերը կերկրպագեն քո առջև, Որովհետև Տիրոջն է թագավորությունը, և նա է տիրում հեթանոսների վրա։ Երկրի բոլոր պարարտները կուտեն և երկրպագություն կմատուցեն, բոլոր հող իջնողները վայր կընկնեն նրա առաջ, որոնք չեն կարող իրենց անձը կենդանի պահել։ Գալիք սերունդները նրան պիտի ծառայեն. ապագա սերունդներին պիտի պատմվի Տիրոջ մասին։ Կգան և նրա արդարությունը կպատմեն այն ժողովրդին, որ ծնվելու է, թե՝ «Այս ամենը նա արեց»։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 22:16-31 հետ կապված անվճար Ընթերցանության ծրագրեր և Շինության խոսքեր