ՍԱՂՄՈՍՆԵՐ 22:14-23

ՍԱՂՄՈՍՆԵՐ 22:14-23 ՆՎԱԱ

Ես թափվեցի ջրի պես, և իմ բոլոր ոսկորները լուծվեցին. սիրտս իմ որովայնում հալած մոմի պես եղավ, Զորությունս չորացավ խեցու պես, լեզուս կպած է քիմքիս, և դու մահվան հողի մեջ դրեցիր ինձ։ Որովհետև շները շրջապատեցին ինձ, և չարերի ամբոխը պաշարեց ինձ. ծակեցին իմ ձեռքերն ու ոտքերը։ Ես հաշվում եմ իմ բոլոր ոսկորները, իսկ նրանք նայում են ու դիտում ինձ։ Շորերս բաժանում են իրար մեջ և վիճակ են գցում պատմուճանիս վրա։ Բայց դու, ո՛վ իմ Տեր, մի՛ հեռացիր. ո՛վ իմ զորություն, շտապի՛ր ինձ օգնության։ Ազատի՛ր իմ անձը սրից և իմ կյանքը՝ շան զորությունից։ Փրկի՛ր ինձ առյուծի բերանից և վայրի ցլերի եղջյուրներից ու պատասխանի՛ր ինձ։ Ես քո անունը պատմելու եմ իմ եղբայրներին, բազմության մեջ օրհներգելու եմ քեզ։ Ո՛վ Տիրոջից վախեցողներ, օրհներգեցե՛ք նրան. ո՛վ Հակոբի բոլոր զավակներ, փառավորեցե՛ք նրան, և վախեցե՛ք նրանից, ո՛վ Իսրայելի բոլոր զավակներ։