ՍԱՂՄՈՍՆԵՐ 2:1-12

ՍԱՂՄՈՍՆԵՐ 2:1-12 ՆՎԱԱ

Ինչո՞ւ են խռովություն անում հեթանոսները, և ազգերը ունայնն են մտածում։ Երկրի թագավորները վեր են կենում, և իշխաններն իրար հետ խորհուրդ են անում Տիրոջ դեմ և նրա Օծյալի դեմ՝ ասելով. «Կոտրենք նրանց կապանքները և նրանց չվանները դեն նետենք մեզնից»։ Երկնքում բնակվողը ծիծաղում է, Տերը ծաղրում է նրանց։ Այն ժամանակ նա պիտի բարկությամբ խոսի նրանց հետ և իր զայրույթով շփոթեցնի նրանց՝ ասելով. «Ես օծեցի իմ թագավորին իմ սուրբ Սիոն լեռան վրա»։ Պիտի հայտարարեմ հրամանը. Տերն ասաց ինձ. «Դու իմ որդին ես, ես այսօր ծնեցի քեզ։ Խնդրի՛ր ինձնից, և ես հեթանոսներին քեզ ժառանգություն կտամ և երկրի ծայրերը՝ քեզ ունեցվածք։ Երկաթե գավազանով նրանց կջարդես և բրուտի ամանի պես կփշրես նրանց»։ Արդ, ո՜վ թագավորներ, խոհեմացե՛ք. խրատվեցե՛ք, ո՜վ երկրի դատավորներ։ Վախով ծառայե՛ք Տիրոջը և դողալով ցնծացե՛ք։ Որդուն համբուրեցե՛ք, որ չբարկանա, և դուք չկորչեք ճանապարհի մեջ, որովհետև շուտով պիտի բորբոքվի նրա բարկությունը։ Երանի նրանց, որ ապավինել են նրան։

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում