ՍԱՂՄՈՍՆԵՐ 2

2
Աստծու ընտրած թագավորը
1Ինչո՞ւ են խռովություն անում հեթանոսները, և ազգերը ունայնն են մտածում։
2Երկրի թագավորները վեր են կենում, և իշխաններն իրար հետ խորհուրդ են անում Տիրոջ դեմ և նրա Օծյալի դեմ՝ ասելով.
3«Կոտրենք նրանց կապանքները և նրանց չվանները դեն նետենք մեզնից»։
4Երկնքում բնակվողը ծիծաղում է, Տերը ծաղրում է նրանց։
5Այն ժամանակ նա պիտի բարկությամբ խոսի նրանց հետ և իր զայրույթով շփոթեցնի նրանց՝ ասելով.
6«Ես օծեցի իմ թագավորին իմ սուրբ Սիոն լեռան վրա»։
7Պիտի հայտարարեմ հրամանը. Տերն ասաց ինձ. «Դու իմ որդին ես, ես այսօր ծնեցի քեզ։
8Խնդրի՛ր ինձնից, և ես հեթանոսներին քեզ ժառանգություն կտամ և երկրի ծայրերը՝ քեզ ունեցվածք։
9Երկաթե գավազանով նրանց կջարդես և բրուտի ամանի պես կփշրես նրանց»։
10Արդ, ո՜վ թագավորներ, խոհեմացե՛ք. խրատվեցե՛ք, ո՜վ երկրի դատավորներ։
11Վախով ծառայե՛ք Տիրոջը և դողալով ցնծացե՛ք։
12Որդուն համբուրեցե՛ք, որ չբարկանա, և դուք չկորչեք ճանապարհի մեջ, որովհետև շուտով պիտի բորբոքվի նրա բարկությունը։ Երանի նրանց, որ ապավինել են նրան։

Արդեն Ընտրված.

ՍԱՂՄՈՍՆԵՐ 2: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք