Պահի՛ր ինձ, ո՜վ Աստված, որովհետև քեզ եմ ապավինել։ Տիրոջն ասացի. «Դու ես իմ Տերը. առանց քեզ բարիք չունեմ»։ Երկրի մեծափառ սրբերի վրա է իմ ամբողջ հաճությունը։ Պիտի շատանան նրանց ցավերը, որոնք վազում են օտար աստծու հետևից. ես թափված արյան ընծաներ չեմ մատուցի և ոչ էլ նրանց անունները կառնեմ իմ շրթունքների վրա։ Տերն է իմ ժառանգության և իմ բաժակի բաժինը. դու հաստատ ես պահում իմ բաժինը։ Ինձ վիճակ ընկավ ցանկալի տեղանքը, և այս ժառանգությունը հաճելի է ինձ։ Ես պիտի փառաբանեմ Տիրոջը, որ խրատ է տալիս ինձ, և գիշերն էլ հորդորում է ինձ իմ սիրտը։
Կարդալ ՍԱՂՄՈՍՆԵՐ 16
Կիսվել
Համեմատել տարբերակները: ՍԱՂՄՈՍՆԵՐ 16:1-7
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր