ՍԱՂՄՈՍՆԵՐ 142

142
Աղոթք օգնության համար
Դավթի երգ. աղոթք, երբ նա քարայրում էր։
1Ես իմ ձայնով աղաղակում եմ Տիրոջը, իմ ձայնով աղաչում եմ Տիրոջը։
2Իմ հառաչանքը թափում եմ նրա առջև, իմ նեղությունը պատմում եմ նրա առջև։
3Երբ հոգիս մաշվում է իմ մեջ, դու այն ժամանակ ճանաչում ես իմ ընթացքը. այն ճանապարհի մեջ, որով գնում եմ, որոգայթ լարեցին իմ դեմ։
4Նայի՛ր աջ կողմը և տե՛ս. չկա մեկը, որ ինձ ճանաչի. ապաստանը կորավ ինձ համար. չկա մեկը, որ հոգ տանի իմ անձի համար։
5Տե՛ր, քեզ եմ աղաղակում և ասում. «Դու ես իմ հույսը և իմ բաժինը ողջերի երկրում»։
6Ակա՛նջ դիր իմ աղաղակին, որովհետև ես շատ խեղճ եմ, փրկի՛ր ինձ իմ հալածիչներից, որովհետև ինձնից զորավոր են։
7Իմ անձը հանի՛ր բանտից, որ քո անվանը գոհություն մատուցեմ. արդարները կշրջապատեն ինձ, երբ ինձ բարություն անես։

Արդեն Ընտրված.

ՍԱՂՄՈՍՆԵՐ 142: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք