ՍԱՂՄՈՍՆԵՐ 119:32-45

ՍԱՂՄՈՍՆԵՐ 119:32-45 ՆՎԱԱ

Պիտի վազեմ քո պատվիրանների ճանապարհով, որովհետև դու լայնացրիր իմ սիրտը։ Տե՛ր, ցո՛ւյց տուր ինձ քո կանոնների ճանապարհը, որ մինչև վերջը պահեմ այն։ Իմաստո՛ւն դարձրու ինձ, որ պահեմ քո օրենքը և ամբողջ սրտով կատարեմ այն։ Առաջնորդի՛ր ինձ քո պատվիրանների շավիղներով, որոնք հավանեցիր։ Իմ սիրտը խոնարհեցրո՛ւ դեպի քո վկայությունները և ոչ թե դեպի ագահությունը։ Դեպի հե՛տ դարձրու իմ աչքերը, որ ունայն բան չտեսնեն, և ինձ ապրեցրո՛ւ քո ճանապարհների մեջ։ Քո խոսքը հաստատի՛ր քո ծառայի համար, որ վախենում է քեզնից։ Ինձնից վանի՛ր իմ նախատինքը, որից վախեցա, որովհետև բարի են քո իրավունքները։ Ահա ցանկացա քո պատվիրանները. քո արդարությամբ ապրեցրո՛ւ ինձ։ Տե՛ր, քո ողորմությունը թող գա ինձ վրա, և քո փրկությունը՝ քո խոսքի համաձայն։ Ես պատասխան կտամ խոսքով ինձ նախատողներին, որովհետև հույսս քո խոսքի վրա եմ դրել։ Քո ճշմարտության խոսքն ամենևին մի՛ հեռացրու իմ բերանից, որովհետև հույսս դրել եմ քո իրավունքի վրա։ Քո օրենքը պիտի պահեմ ամեն ժամանակ՝ հավիտյանս հավիտենից։ Ես ազատ պիտի գնամ, որովհետև խնդրեցի քո պատվիրանները։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 119:32-45 հետ կապված անվճար Ընթերցանության ծրագրեր և Շինության խոսքեր