Երանելի են ճանապարհով անմեղները, որոնք գնում են Տիրոջ օրենքով։ Երանելի են նրա վկայությունները պահողները, որ ամբողջ սրտով փնտրում են նրան։ Որովհետև նրանք անօրենություն չեն գործում, այլ գնում են նրա ճանապարհներով։ Դու պատվիրեցիր, որ քո հրամանները պինդ պահենք։ Երանի՜ իմ ճանապարհները հաջող լինեն՝ պահելու քո կանոնները։ Այդ դեպքում չեմ ամաչի, երբ քո բոլոր պատվիրաններին հետևեմ։ Ես քեզ պիտի գովաբանեմ ուղիղ սրտով, երբ որ քո արդար վճիռներն իմանամ։ Քո կանոնները պիտի պահեմ. ինձ բոլորովին մի՛ լքիր։ Երիտասարդն ինչո՞վ պիտի մաքուր պահի իր ճանապարհը. զգույշ լինելով քո խոսքի համեմատ։ Իմ ամբողջ սրտով փնտրեցի քեզ. մի՛ թող ինձ, որ մոլորվեմ քո պատվիրաններից։ Իմ սրտում թաքցրի քո խոսքերը, որ չմեղանչեմ քո դեմ։ Օրհնյա՜լ ես դու, Տե՛ր, սովորեցրո՛ւ ինձ քո կանոնները։ Իմ շրթունքներով պատմում եմ քո բերանի բոլոր իրավունքները։ Ուրախանում եմ քո վկայությունների ճանապարհով, ինչպես ամեն տեսակ հարստությամբ։ Քո հրամանների մասին պիտի մտածեմ, քո ճանապարհներին պիտի նայեմ։ Քո կանոններով պիտի ուրախանամ և քո խոսքը չպիտի մոռանամ։ Բարությո՛ւն արա քո ծառային, որ ապրեմ և գործադրեմ քո խոսքը։ Բա՛ց իմ աչքերը, որ տեսնեմ քո օրենքի հրաշքները։ Ես պանդուխտ եմ երկրի վրա, ինձնից մի՛ թաքցրու քո պատվիրանները։ Իմ անձը մաշվել է ամեն ժամանակ քո իրավունքները ցանկանալուց։ Դու սաստեցիր անիծված ամբարտավաններին, որ մոլորվեցին քո պատվիրաններից։ Նախատինքն ու անարգանքը վերցրո՛ւ ինձնից, որ պահեմ քո վկայությունները։ Իշխաններ էլ են նստում և խոսում իմ դեմ. քո ծառան մտածում է քո հրամանների մասին։ Հիրավի, քո վկայություններն իմ ուրախությունն են և իմ խորհրդականները։
Կարդալ ՍԱՂՄՈՍՆԵՐ 119
Կիսվել
Համեմատել տարբերակները: ՍԱՂՄՈՍՆԵՐ 119:1-24
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր