Ես ուրախ եմ, որ Տերը լսեց իմ ձայնը և իմ աղաչանքը, Որ իր ականջը խոնարհեց դեպի ինձ, և ես իմ բոլոր օրերում պիտի կանչեմ նրան։ Մահվան լարերը պատեցին ինձ, և դժոխքի վշտերը գտան ինձ. նեղություն և տրտմություն գտա ես։ Բայց ես կանչեցի Տիրոջ անունը. Տե՛ր, փրկի՛ր իմ անձը։ Ողորմած է Տերը և արդար. գթած է մեր Աստվածը։ Տերը պահում է անօգնականներին. ես խեղճացա, և նա ապրեցրեց ինձ։ Ո՛վ իմ անձ, դարձի՛ր քո հանգստությանը, որովհետև Տերը քեզ բարիք արեց։ Որովհետև դու իմ անձը փրկեցիր մահվանից, իմ աչքը՝ արտասուքից և իմ ոտքերը՝ սայթաքելուց։ Ես պիտի ընթանամ Տիրոջ առջև ողջերի երկրում։ Ես իմ հավատքը պահեցի, նույնիսկ երբ ասացի. «Ես շատ չարչարվեցի»։ Ես շփոթահար ասացի. «Ամեն մարդ սուտ է»։ Ի՞նչ հատուցեմ Տիրոջը այն ամբողջ բարության փոխարեն, որ արել է ինձ։ Փրկության բաժակը պիտի վերցնեմ և կանչեմ Տիրոջ անունը։ Տիրոջն արած իմ ուխտերը պիտի կատարեմ իր ամբողջ ժողովրդի առջև։ Տիրոջ առջև պատվական է իր սրբերի մահը։ Օ՜, Տե՛ր, ես քո ծառան եմ. ես քո ծառան եմ և քո աղախնի որդին. դու արձակեցիր իմ կապանքները։ Գոհության զոհ պիտի մատուցեմ քեզ և կանչեմ Տիրոջ անունը։ Տիրոջն արած իմ ուխտերը պիտի կատարեմ իր ամբողջ ժողովրդի առջև, Տիրոջ տան սրահների մեջ, քո մեջ, Երուսաղե՛մ։ Ալելուիա՜։
Կարդալ ՍԱՂՄՈՍՆԵՐ 116
Կիսվել
Համեմատել տարբերակները: ՍԱՂՄՈՍՆԵՐ 116:1-19
7 օր
Սիրելի՛ բարեկամ, առաջիկա յոթ օրերի ընթացքում մեր ուղերձները հիմնված են լինելու Ջոն Բիվերի «Կործանել կրիպտոնաքարը» գրքի նյութերի վրա։ Աստծո Հոգին քեզ հետ է, որպեսզի ամեն օր առաջնորդի և ավելի ու ավելի վերափոխի քեզ: Եվ հենց Սուրբ Հոգին կարող է քեզ օգնել, որպեսզի բացահայտես քո կյանքում, թե ինչն է քեզ խանգարում քեզ Աստծուց ժառանգած որակներիդ լիակատար կերպով դրսևորելու հարցում։
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր