ՍԱՂՄՈՍՆԵՐ 106:16-30

ՍԱՂՄՈՍՆԵՐ 106:16-30 ՆՎԱԱ

Նրանք նախանձով լցվեցին Մովսեսի դեմ բանակի մեջ և Տիրոջ սրբի՝ Ահարոնի դեմ։ Երկիրը բացվեց ու կուլ տվեց Դաթանին և Աբիրոնի ամբոխին ծածկեց։ Կրակ բորբոքվեց նրանց հավաքույթներում, և բոցն այրեց ամբարիշտներին։ Հորթ շինեցին Քորեբում և երկրպագեցին ձուլածո պատկերին։ Եվ իրենց փառքը փոխարինեցին խոտաճարակ հորթի նմանությամբ։ Մոռացան իրենց փրկիչ Աստծուն, որ մեծամեծ գործեր արեց Եգիպտոսում, Հրաշքներ գործեց Քամի երկրում և ահավոր բաներ՝ Կարմիր ծովի վրա։ Եվ ասաց, որ պիտի սատկեցնի նրանց, բայց նրա ընտրյալ Մովսեսը կանգնեց նրա առջև՝ ետ դարձնելու նրա բարկությունը, որ չսատկեցնի։ Եվ նրանք անարգեցին այն ցանկալի երկիրը, չհավատացին նրա խոսքին։ Տրտնջացին իրենց վրանների մեջ, Տիրոջ ձայնին չհնազանդվեցին։ Եվ նա բարձրացրեց իր ձեռքը նրանց վրա, որ նրանց ցած գցի անապատի մեջ Եվ նրանց սերունդը գցի հեթանոսների մեջ ու ցրի նրանց երկրներում։ Բայց նրանք կպան Բել-Փեգովրին և մեռածների զոհերը կերան Ու Աստծուն բարկացրին իրենց գործերով, և ժանտամահը հասավ նրանց վրա։ Հետո Փենեհեսը վեր կացավ և դատաստան արեց, և մահը դադարեց։

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում