ԱՌԱԿՆԵՐ 8:22-31

ԱՌԱԿՆԵՐ 8:22-31 ՆՎԱԱ

Տերն ինձ ստեղծեց իր ճանապարհի սկզբին, իր վաղեմի գործերից առաջ։ Հավիտենությունից առաջ եմ ես հաստատվել, սկզբից, երկրի սկզբնավորումից առաջ։ Անդունդները չեղած՝ ծնվել եմ, ջրառատ աղբյուրները չեղած։ Սարերի հաստատումից առաջ, բլուրներից առաջ եմ ծնվել ես։ Նա դեռ չէր ստեղծել երկիրը, դաշտերը և աշխարհի սկզբնական շամանդաղները։ Ես այնտեղ էի, երբ նա երկինքներն էր հաստատում, երբ անդունդների մակերեսի վրա կամար էր գծում, Երբ պնդացնում էր վերևի ամպերը, հաստատում էր անդունդների աղբյուրները, Երբ ծովի վրա նրա սահմանն էր դնում, որպեսզի ջրերը դուրս չգան իր հրամանից, ու երկրի հիմքերն էր գցում։ Այն ժամանակ ես նրա մոտ ճարտարապետ էի և նրա ուրախությունն էի ամեն օր՝ մշտապես զվարճանալով նրա առաջ։ Ուրախանում էի նրա բնակեցված երկրի վրա, և իմ ցնծությունը մարդկանց որդիների հետ էր։

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում