Իմ խրա՛տն առեք և ոչ թե արծաթը, և գիտությունը, քան ընտիր ոսկին։ Որովհետև իմաստությունը գոհարներից լավ է, և բոլոր ցանկալի բաները չեն կարող հավասարվել նրան»։ Ես՝ իմաստությունս, բնակվում եմ խորագիտության հետ և գտել եմ խելամտության գիտությունը։ Տիրոջ երկյուղը չարությունն ատելն է. ես ատում եմ գոռոզությունն ու ամբարտավանությունը, չար ճանապարհն ու նենգավոր բերանը։ Իմն են խորհուրդն ու ողջամտությունը. ես եմ ըմբռնումը, զորությունն իմն է։ Թագավորներն ինձանով են թագավորում, իշխանավորները՝ արդարության կանոններ հաստատում։ Ինձանով են իշխում իշխանները, ազնվականներն ու աշխարհի բոլոր արդար դատավորները։ Ես սիրում եմ ինձ սիրողներին, իսկ ինձ փնտրողները կգտնեն ինձ։ Ինձ մոտ են հարստությունն ու պատիվը, մնայուն ստացվածքն ու արդարությունը։ Իմ պտուղն ընտիր ոսկուց լավ է, մաքուր ոսկուց, իմ բերքը՝ ընտիր արծաթից։
Կարդալ ԱՌԱԿՆԵՐ 8
Կիսվել
Համեմատել տարբերակները: ԱՌԱԿՆԵՐ 8:10-19
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր