ԱՌԱԿՆԵՐ 7:10-23

ԱՌԱԿՆԵՐ 7:10-23 ՆՎԱԱ

Եվ ահա մի կին դիմավորեց նրան պոռնիկի հագուստով և խորամանկ սրտով։ Նա աղմկարար էր և կամակոր. նրա ոտքերն իր տանը չէին մնում։ Երբեմն դրսում, երբեմն հրապարակներում և ամեն անկյունում դարանամուտ էր լինում։ Սա բռնեց նրան և համբուրեց, անամոթ դեմքով ասաց նրան. «Ես խաղաղության զոհեր պիտի անեի. այսօր կատարեցի իմ ուխտերը։ Դրա համար դուրս եկա քեզ դիմավորելու՝ քեզ փնտրելու, և գտա քեզ։ Մահիճս պատել եմ ծածկոցներով, Եգիպտոսի երփներանգ հյուսվածքով։ Անկողնուս մեջ զմուռս, հալվե և կինամոն եմ ցողել։ Եվ տարփանքով հագենանք մինչև առավոտ, տռփանքով զվարճանանք, Որովհետև ամուսինս տանը չէ, հեռու ճանապարհ է գնացել։ Փողի քսակն իր հետ է վերցրել և լուսնի լրման օրն է տուն գալու»։ Իր բազում համոզիչ խոսքերով հրապուրեց նրան, իր շրթունքների շողոքորթությամբ խոտորեցրեց նրան։ Նա էլ իսկույն գնաց նրա հետևից, ինչպես որ արջառն է սպանդանոց գնում, և ինչպես շղթայակապ խենթը՝ պատժվելու։ Մինչև որ նետը ճեղքի նրա լյարդը. ինչպես որ թռչունն է շտապում դեպի ծուղակը և չգիտի, որ այն իր հոգու համար է։

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում