ԱՌԱԿՆԵՐ 6:20-35

ԱՌԱԿՆԵՐ 6:20-35 ՆՎԱԱ

Որդյա՛կ իմ, պահի՛ր քո հոր պատվիրանները և մի՛ մերժիր քո մոր ուսուցումը։ Դրանք միշտ քո սրտի՛ն փաթաթիր, քո վզի՛ն կապիր դրանք։ Թող գնալուդ ժամանակ առաջնորդեն քեզ, քնած ժամանակ պահպանեն քեզ, և երբ որ արթնանաս, խոսակցեն քեզ հետ։ Որովհետև պատվիրանը ճրագ է, իսկ ուսուցումը՝ լույս, խրատի հանդիմանությունը՝ կյանքի ճանապարհ, Որպեսզի պահպանեն քեզ չար կնոջից, անառակ կնոջ շողոքորթող լեզվից։ Քո սրտում նրա գեղեցկությունը մի՛ ցանկացիր, և նա թող քեզ չհրապուրի իր թարթիչների շարժումով, Որովհետև մի պոռնիկ կնոջ պատճառով աղքատանում են մինչև մի նկանակ հացի, իսկ շնացող ամուսնացած կինը պատվական հոգին կորսա։ Հնարավո՞ր է, որ մի մարդ կրակ ունենա իր ծոցի մեջ, և նրա զգեստները չայրվեն։ Կամ կարելի՞ է, որ մի մարդ թեժ ածուխների վրա ման գա, և նրա ոտքերը չայրվեն։ Այսպես է նաև իր հարևանի կնոջ մոտ գնացողը. նրան դիպչող ամեն ոք անպատիժ չի մնալու։ Չեն արհամարհի այն գողին, որ գողացել է իր քաղցը հագեցնելու համար, քանի որ սոված էր։ Սակայն եթե բռնվի, յոթնապատիկ պիտի հատուցի, իր տան ամբողջ ունեցվածքը պիտի տա։ Ով շնանում է մի կնոջ հետ, պակասամիտ է. ով անում է այս բանը, կործանում է իրեն։ Նա վերք և անարգանք կգտնի, և նրա նախատինքը չի ջնջվի։ Որովհետև նախանձը ամուսնու կատաղությունն է, և նա վրեժխնդրության օրը չի ընդունելու։ Նա ոչ մի փրկագնի չի նայելու, և կաշառքը որքան էլ շատացնես, չի գոհանալու։