ԱՌԱԿՆԵՐ 22:17-29

ԱՌԱԿՆԵՐ 22:17-29 ՆՎԱԱ

Ականջդ թեքի՛ր ու լսի՛ր իմաստունների խոսքերը և սիրտդ տո՛ւր իմ գիտությանը։ Որովհետև հաճելի է, եթե դրանք պահես քո հոգու խորքում, և դրանք բոլորն էլ հաստատվեն քո շրթունքների վրա։ Որպեսզի դու քո վստահությունը Տիրոջ վրա դնես, հենց այսօր սովորեցրի քեզ։ Չէ՞ որ երեսուն խորհուրդներով և գիտությամբ քեզ համար գրեցի, Որպեսզի քեզ սովորեցնեմ ճշմարիտ խոսքերի ստուգությունը, որպեսզի քեզ հարցնողներին ճշմարիտ խոսքերով պատասխանես։ Աղքատին մի՛ կողոպտիր, որովհետև աղքատ է, և դատաստանում մի՛ տրորիր դժբախտին, Քանի որ Տերն է ստանձնում նրանց դատը, և նա կկողոպտի նրանց կողոպտողների անձը։ Բարկացկոտ մարդու հետ մի՛ ընկերացիր և մի՛ գնա ցասկոտ մարդու հետ, Որպեսզի հանկարծ չսովորես նրա ուղիները, և անձդ որոգայթի մեջ չընկնի։ Մի՛ եղիր այն գրավ տվողներից, որոնք պարտքի համար երաշխավոր են լինում. Եթե վճարելու ոչինչ չունենաս, ինչո՞ւ անկողինդ տակիցդ հանեն։ Մի՛ տեղաշարժիր վաղեմի սահմանանշանները, որ շինել են քո հայրերը։ Իր գործի մեջ հմուտ մարդու տեսե՞լ ես. նա թագավորների առաջ է կանգնելու, անշուք մարդկանց առաջ չի կանգնելու։