ԱՌԱԿՆԵՐ 20

20
1Գինին ծաղրող է, օղին՝ խռովարար, և ամեն ոք, ով տարվի սրանցով, իմաստուն չէ։
2Թագավորի սարսափն առյուծի մռնչյունի է նման. նրան գրգռողն իր անձի դեմ է մեղանչում։
3Վեճից խուսափելը պատիվ է մարդու համար, բայց ամեն հիմար բորբոքվող է։
4Ձմեռը ծույլը չի հերկի. հունձքի ժամանակ կփնտրի, բայց չի ունենա։
5Մարդու սրտի խորհուրդը խոր ջրերի նման է, բայց խոհեմ մարդն այն դուրս է հանում։
6Շատերը հայտարարում են իրենց հավատարմությունը, բայց վստահելի մարդուն ո՞վ է գտնում։
7Արդար է նա, ով ընթանում է իր պարկեշտությամբ. նրանից հետո երանի՜ նրա որդիներին։
8Դատաստանի աթոռի վրա նստելիս թագավորն իր աչքերով ցրում է ամեն չարություն։
9Ո՞վ կարող է ասել. «Սիրտս սրբել եմ, մաքրվել եմ իմ մեղքից»։
10Տեսակ-տեսակ կշռաքարեր և տեսակ-տեսակ չափեր. երկուսն էլ զզվելի են Տիրոջը։
11Երեխան անգամ ճանաչվում է իր վարքից՝ մաքուր կամ թե ուղիղ են նրա արարքները։
12Լսող ականջ ու տեսնող աչք. երկուսն էլ Տերն է ստեղծել։
13Մի՛ սիրիր քունը, չլինի թե աղքատանաս. աչքերդ բա՛ց և հացով կկշտանաս։
14«Վատ է, վատ է»,- ասում է գնողը, բայց երբ որ գնում է, այն ժամանակ պարծենում է։
15Ոսկի և շատ գոհարեղեն կա, բայց պատվական զարդեր են իմաստնախոս#20.15 Բռց. գիտուն։ շրթունքները։
16Նրա՛ հանդերձը վերցրու, ով երաշխավոր է դարձել օտարականին, և օտար կնոջ երաշխավոր եղողից գրա՛վ վերցրու։
17Խաբեությամբ#20.17 Բռց. ստով։ վաստակած հացը քաղցր է մարդու համար, բայց նրա բերանը հետո լցվում է խիճով։
18Մտադրությունը խորհրդատվությամբ է հաստատվում, ուստի պատերազմը խոհունությա՛մբ#20.18 Բռց. առաջնորդությամբ։ արա։
19Բանսարկություն անողը գաղտնիքն է հայտնում, ուստի շրթունքները լայն բացողի հետ մի՛ հաղորդակցվիր։
20Ով որ անիծի իր հորն ու մորը, նրա ճրագը կշիջի թանձր խավարի մեջ։
21Սկզբում հապճեպ ստացված ժառանգությունը վերջում չի օրհնվի։
22Մի՛ ասա. «Չարությանը պիտի փոխհատուցեմ». Տիրո՛ջը սպասիր, և նա քեզ կազատի։
23Տեսակ-տեսակ կշռաքարերը զզվելի են Տիրոջը, խարդախված կշեռքները լավ չեն։
24Տիրոջից են մարդու քայլերը, ուստի մարդ ինչպե՞ս հասկանա իր ճանապարհը։
25Որոգայթ է մարդու համար առանց խոր մտածելու ասել «Աստծուն ընծայված#20.25 Բռց. սուրբ։ է» և ուխտելուց հետո կշռադատել։
26Իմաստուն թագավորը ցրում է անիրավներին և նրանց վրա պտտում անիվը։
27Մարդու հոգին Տիրոջ ճրագն է. նա քննում է մարմնի բոլոր խորքերը։
28Ողորմածությունն ու հավատարմությունը պահում են թագավորին, և նա ողորմածությամբ կպահպանի իր աթոռը։
29Երիտասարդների փառքն իրենց ուժն է, իսկ ծերերի վայելչությունը՝ ալևորությունը։
30Վիրավորող հարվածները մաքրում են չարությունը, իսկ ծեծելը՝ մարմնի խորքերը։

Արդեն Ընտրված.

ԱՌԱԿՆԵՐ 20: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք