Այն ժամանակ էլ կհասկանաս Տիրոջ երկյուղը և կգտնես Աստծու գիտությունը։ Որովհետև Տերն է տալիս իմաստությունը, նրա բերանից են գիտությունն ու խոհեմությունը։ Նա ուղղամիտների համար հաջողություն է վերապահում, վահան՝ պարկեշտությամբ ընթացողների համար, Որպեսզի պահպանի արդարության շավիղները. նա է պահում հավատավորների ճանապարհը։ Այն ժամանակ կհասկանաս արդարությունն ու իրավունքը, ուղղամտությունն ու ամեն բարի ուղին։ Որովհետև իմաստությունը քո սիրտը կմտնի, և գիտությունն ախորժելի կլինի քո հոգուն։ Խելամտությունը կպահի քեզ, խոհեմությունը կպաշտպանի քեզ, Որպեսզի քեզ ազատի չար մարդու ճանապարհից և նենգություններ խոսող մարդուց
Կարդալ ԱՌԱԿՆԵՐ 2
Կիսվել
Համեմատել տարբերակները: ԱՌԱԿՆԵՐ 2:5-12
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր