ԱՌԱԿՆԵՐ 14:1-12

ԱՌԱԿՆԵՐ 14:1-12 ՆՎԱԱ

Իմաստուն կինը շինում է իր տունը, իսկ հիմարն իր ձեռքով քանդում է այն։ Ուղղամտությամբ քայլողը վախենում է Տիրոջից, բայց նա, ով ծուռ ճանապարհների մեջ է, անարգում է նրան։ Հիմարի բերանում գոռոզության գավազան կա, բայց իմաստունների շրթունքները պահում են նրանց։ Արջառ չլինելու դեպքում մսուրը մաքուր է, բայց բերքի առատությունը եզի զորությունից է լինում։ Հավատարիմ վկան սուտ չի խոսում, իսկ կեղծ վկան ստեր է փչում։ Ծաղր անողը իմաստություն է փնտրում և չի գտնում, բայց ողջամիտ մարդու համար գիտությունը դյուրին է։ Անմիտ մարդուց հեռացի՛ր. նրա շուրթերին գիտություն չկա։ Խորագետ մարդու իմաստությունն իր ճանապարհը հասկանալն է, բայց անմիտների հիմարությունը խաբեություն է։ Հիմարները ծաղրում են հանցանքը, բայց ուղղամիտների մեջ բարեհաճություն կա։ Սիրտը գիտի իր հոգու դառնությունը. նրա ուրախությանն ուրիշը չի միանա։ Անիրավների տունը կկործանվի, բայց ուղղամիտների վրանը կծաղկի։ Կա ճանապարհ, որն ուղիղ է թվում մարդու առաջ, բայց նրա վերջը մահվան ճանապարհներն են։