Խրատ սիրողը գիտություն է սիրում, իսկ հանդիմանությունն ատողը անխելք է։ Բարին Տիրոջից բարեհաճություն կստանա, բայց նենգամիտ մարդուն նա կդատապարտի։ Մարդն անիրավությամբ չի հաստատվի, իսկ արդարների արմատը չի սասանվի։ Առաքինի կինն իր մարդու պսակն է, իսկ ամոթաբեր կինը նրա ոսկորների միջի փտության պես է։ Արդարների մտադրություններն իրավացի են, իսկ անիրավների տված ուղղությունը՝ խաբեություն։ Անիրավների խոսքերն արյան դարան են, իսկ ուղղամիտների բերանն իրենց կազատի։ Անիրավները կկործանվեն ու կչքանան, բայց արդարների տունը հաստատուն կմնա։ Մարդը իր ուշիմության չափով կգովաբանվի, բայց ծուռ սիրտ ունեցողը կանարգվի։ Լավ է աննշան լինել, բայց ծառա ունենալ, քան թե ինքն իրեն պատվել ու հացի կարոտ լինել։ Արդարը գիտի իր անասունի կարիքը, բայց անիրավների ողորմածությունը դաժանություն է։ Իր հողը մշակողը հացով կկշտանա, բայց դատարկ բաների ետևից վազողը պակասամիտ է։ Անիրավը չարերի ավարն է փափագում, բայց արդարների արմատը պտուղ կտա։ Չարն իր շրթունքների զանցանքով որոգայթն է ընկնում, բայց արդարը դուրս է գալիս տագնապից։ Իր բերանի պտղից մարդ բարիքներով կկշտանա, և մարդու ձեռքի գործի հատուցումը կվերադառնա իրեն։
Կարդալ ԱՌԱԿՆԵՐ 12
Կիսվել
Համեմատել տարբերակները: ԱՌԱԿՆԵՐ 12:1-14
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր