ԹՎԵՐ 7
7
Ցեղերի իշխանների ընծաները
1Երբ հասավ այն օրը, որ Մովսեսը վերջացրեց վրանը կանգնեցնելը, օծեց այն, սրբագործեց այն իր ամբողջ սպասքով, ինչպես նաև զոհասեղանն իր ամբողջ սպասքով, օծեց ու սրբագործեց դրանք, 2այն ժամանակ Իսրայելի իշխանները՝ իրենց հայրերի տան գլխավորները, այսինքն՝ ցեղերի իշխանները, որոնք վերակացու էին հաշվառվածների վրա, ընծաներ մատուցեցին։ 3Տիրոջ առաջ բերեցին իրենց ընծաները՝ վեց ծածկված սայլ և տասներկու եզ. մեկական սայլ երկու իշխաններից և մեկական եզ ամեն մեկից. երբ դրանք բերեցին վրանի առջև, 4Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց. 5«Այդ բաները վերցրո՛ւ նրանցից, որպեսզի օգտագործվեն ժողովի վրանի սպասավորության համար։ Դրանք տո՛ւր ղևտացիներին՝ ամեն մեկին ըստ իր պաշտոնի»։ 6Մովսեսը վերցրեց սայլերն ու եզները և դրանք տվեց ղևտացիներին։ 7Երկու սայլ և չորս եզ տվեց Գերսոնի որդիներին՝ ըստ նրանց պաշտոնի։ 8Չորս սայլ և ութ եզ տվեց Մերարիի որդիներին՝ ըստ նրանց պաշտոնի, Ահարոն քահանայի որդի Իթամարի միջոցով։ 9Բայց Կահաթի որդիներին նա ոչինչ չտվեց, որովհետև նրանց պաշտոնը իրենց ուսերի վրա սուրբ անոթներ կրելն էր։
10Իշխանները զոհասեղանի նավակատիքի ընծաները մատուցեցին զոհասեղանի օծման օրը։ Նրանք իրենց ընծաները մատուցեցին զոհասեղանի առջև։ 11Տերն ասաց Մովսեսին. «Զոհասեղանի նավակատիքի համար ամեն մի իշխան մի օր մատուցի իր ընծաները»։
12Առաջին օրն իր ընծան մատուցեց Ամինադաբի որդի Նաասոնը՝ Հուդայի ցեղից։ 13Այս էր նրա ընծան. հարյուր երեսուն սիկղ քաշ ունեցող մեկ արծաթե սկուտեղ, ըստ սրբարանի սիկղի յոթանասուն սիկղ քաշ ունեցող մեկ արծաթե կոնք՝ երկուսն էլ լիքը հացի ընծայի համար յուղով հունցված ընտիր ալյուրով, 14խնկով լցված մեկ ոսկե տուփ՝ տասը սիկղ քաշով, 15մեկ զվարակ, մեկ խոյ, մեկ տարեկան գառ ողջակեզի համար, 16այծերից մեկ նոխազ մեղքի զոհի համար 17և խաղաղության զոհի համար երկու արջառ, հինգ խոյ, հինգ նոխազ և մեկ տարեկան հինգ գառ։ Այս էր Ամինադաբի որդի Նաասոնի մատուցած ընծան։
18Երկրորդ օրը մատուցեց Իսաքարի իշխանը՝ Սոգարի որդի Նաթանայելը։ 19Այս էր նրա մատուցած ընծան. հարյուր երեսուն սիկղ քաշ ունեցող մեկ արծաթե սկուտեղ, ըստ սրբարանի սիկղի յոթանասուն սիկղ քաշ ունեցող մեկ արծաթե կոնք՝ երկուսն էլ լիքը հացի ընծայի համար յուղով հունցված ընտիր ալյուրով, 20խնկով լցված մեկ ոսկե տուփ՝ տասը սիկղ քաշով, 21մեկ զվարակ, մեկ խոյ, մեկ տարեկան գառ ողջակեզի համար, 22այծերից մեկ նոխազ մեղքի զոհի համար 23և խաղաղության զոհի համար երկու արջառ, հինգ խոյ, հինգ նոխազ և մեկ տարեկան հինգ գառ։ Այս էր Սոգարի որդի Նաթանայելի մատուցածը։
24Երրորդ օրը մատուցեց Զաբուղոնի որդիների իշխանը՝ Քեղոնի որդի Եղիաբը։ 25Այս էր նրա ընծան. հարյուր երեսուն սիկղ քաշ ունեցող մեկ արծաթե սկուտեղ, ըստ սրբարանի սիկղի յոթանասուն սիկղ քաշ ունեցող մեկ արծաթե կոնք՝ երկուսն էլ լիքը հացի ընծայի համար յուղով հունցված ընտիր ալյուրով, 26խնկով լցված մեկ ոսկե տուփ՝ տասը սիկղ քաշով, 27մեկ զվարակ, մեկ խոյ, մեկ տարեկան գառ ողջակեզի համար, 28այծերից մեկ նոխազ մեղքի զոհի համար 29և խաղաղության զոհի համար երկու արջառ, հինգ խոյ, հինգ նոխազ և մեկ տարեկան հինգ գառ։ Այս էր Քեղոնի որդի Եղիաբի մատուցած զոհը։
30Չորրորդ օրը մատուցեց Ռուբենի որդիների իշխանը՝ Սեդիուրի որդի Եղիսուրը։ 31Այս էր նրա ընծան. հարյուր երեսուն սիկղ քաշ ունեցող մեկ արծաթե սկուտեղ, ըստ սրբարանի սիկղի յոթանասուն սիկղ քաշ ունեցող մեկ արծաթե կոնք՝ երկուսն էլ լիքը հացի ընծայի համար յուղով հունցված ընտիր ալյուրով, 32խնկով լցված մեկ ոսկե տուփ՝ տասը սիկղ քաշով, 33մեկ զվարակ, մեկ խոյ, մեկ տարեկան գառ ողջակեզի համար, 34այծերից մեկ նոխազ մեղքի զոհի համար 35և խաղաղության զոհի համար երկու արջառ, հինգ խոյ, հինգ նոխազ և մեկ տարեկան հինգ գառ։ Այս էր Սեդիուրի որդի Եղիսուրի մատուցած զոհը։
36Հինգերորդ օրը մատուցեց Շմավոնի որդիների իշխանը՝ Սուրիսադայի որդի Սաղամիելը։ 37Այս էր նրա ընծան. հարյուր երեսուն սիկղ քաշ ունեցող մեկ արծաթե սկուտեղ, ըստ սրբարանի սիկղի յոթանասուն սիկղ քաշ ունեցող մեկ արծաթե կոնք՝ երկուսն էլ լիքը հացի ընծայի համար յուղով հունցված ընտիր ալյուրով, 38խնկով լցված մեկ ոսկե տուփ՝ տասը սիկղ քաշով, 39մեկ զվարակ, մեկ խոյ, մեկ տարեկան գառ ողջակեզի համար, 40այծերից մեկ նոխազ մեղքի զոհի համար 41և խաղաղության զոհի համար երկու արջառ, հինգ խոյ, հինգ նոխազ և մեկ տարեկան հինգ գառ։ Այս էր Սուրիսադայի որդի Սաղամիելի մատուցած ընծան։
42Վեցերորդ օրը մատուցեց Գադի որդիների իշխանը՝ Դագուելի որդի Եղիասափը։ 43Այս էր նրա ընծան. հարյուր երեսուն սիկղ քաշ ունեցող մեկ արծաթե սկուտեղ, ըստ սրբարանի սիկղի յոթանասուն սիկղ քաշ ունեցող մեկ արծաթե կոնք՝ երկուսն էլ լիքը հացի ընծայի համար յուղով հունցված ընտիր ալյուրով, 44խնկով լցված մեկ ոսկե տուփ՝ տասը սիկղ քաշով, 45մեկ զվարակ, մեկ խոյ, մեկ տարեկան գառ ողջակեզի համար, 46այծերից մեկ նոխազ մեղքի զոհի համար 47և խաղաղության զոհի համար երկու արջառ, հինգ խոյ, հինգ նոխազ և մեկ տարեկան հինգ գառ։ Այս էր Դագուելի որդի Եղիասափի մատուցած ընծան։
48Յոթերորդ օրը մատուցեց Եփրեմի որդիների իշխանը՝ Ամիուդի որդի Եղիսաման։ 49Այս էր նրա ընծան. հարյուր երեսուն սիկղ քաշ ունեցող մեկ արծաթե սկուտեղ, ըստ սրբարանի սիկղի յոթանասուն սիկղ քաշ ունեցող մեկ արծաթե կոնք՝ երկուսն էլ լիքը հացի ընծայի համար յուղով հունցված ընտիր ալյուրով, 50խնկով լցված մեկ ոսկե տուփ՝ տասը սիկղ քաշով, 51մեկ զվարակ, մեկ խոյ, մեկ տարեկան գառ ողջակեզի համար, 52այծերից մեկ նոխազ մեղքի զոհի համար 53և խաղաղության զոհի համար երկու արջառ, հինգ խոյ, հինգ նոխազ և մեկ տարեկան հինգ գառ։ Այս էր Ամիուդի որդի Եղիսամայի մատուցած ընծան։
54Ութերորդ օրը մատուցեց Մանասեի որդիների իշխանը՝ Փադասուրի որդի Գամաղիելը։ 55Այս էր նրա ընծան. հարյուր երեսուն սիկղ քաշ ունեցող մեկ արծաթե սկուտեղ, ըստ սրբարանի սիկղի յոթանասուն սիկղ քաշ ունեցող մեկ արծաթե կոնք՝ երկուսն էլ լիքը հացի ընծայի համար յուղով հունցված ընտիր ալյուրով, 56խնկով լցված մեկ ոսկե տուփ՝ տասը սիկղ քաշով, 57մեկ զվարակ, մեկ խոյ, մեկ տարեկան գառ ողջակեզի համար, 58այծերից մեկ նոխազ մեղքի զոհի համար 59և խաղաղության զոհի համար երկու արջառ, հինգ խոյ, հինգ նոխազ և մեկ տարեկան հինգ գառ։ Այս էր Փադասուրի որդի Գամաղիելի մատուցած ընծան։
60Իններորդ օրը մատուցեց Բենիամինի որդիների իշխանը՝ Գեդեոնիի որդի Աբիդանը։ 61Այս էր նրա ընծան. հարյուր երեսուն սիկղ քաշ ունեցող մեկ արծաթե սկուտեղ, ըստ սրբարանի սիկղի յոթանասուն սիկղ քաշ ունեցող մեկ արծաթե կոնք՝ երկուսն էլ լիքը հացի ընծայի համար յուղով հունցված ընտիր ալյուրով, 62խնկով լցված մեկ ոսկե տուփ՝ տասը սիկղ քաշով, 63մեկ զվարակ, մեկ խոյ, մեկ տարեկան գառ ողջակեզի համար, 64այծերից մեկ նոխազ մեղքի զոհի համար 65և խաղաղության զոհի համար երկու արջառ, հինգ խոյ, հինգ նոխազ և մեկ տարեկան հինգ գառ։ Այս էր Գեդեոնիի որդի Աբիդանի մատուցած ընծան։
66Տասներորդ օրը մատուցեց Դանի որդիների իշխանը՝ Ամիսադայի որդի Աքիեզերը։ 67Այս էր նրա ընծան. հարյուր երեսուն սիկղ քաշ ունեցող մեկ արծաթե սկուտեղ, ըստ սրբարանի սիկղի յոթանասուն սիկղ քաշ ունեցող մեկ արծաթե կոնք՝ երկուսն էլ լիքը հացի ընծայի համար յուղով հունցված ընտիր ալյուրով, 68խնկով լցված մեկ ոսկե տուփ՝ տասը սիկղ քաշով, 69մեկ զվարակ, մեկ խոյ, մեկ տարեկան գառ ողջակեզի համար, 70այծերից մեկ նոխազ մեղքի զոհի համար 71և խաղաղության զոհի համար երկու արջառ, հինգ խոյ, հինգ նոխազ և մեկ տարեկան հինգ գառ։ Այս էր Ամիսադայի որդի Աքիեզերի մատուցած ընծան։
72Տասնմեկերորդ օրը մատուցեց Ասերի որդիների իշխանը՝ Եքրանի որդի Փագիելը։ 73Այս էր նրա ընծան. հարյուր երեսուն սիկղ քաշ ունեցող մեկ արծաթե սկուտեղ, ըստ սրբարանի սիկղի յոթանասուն սիկղ քաշ ունեցող մեկ արծաթե կոնք՝ երկուսն էլ լիքը հացի ընծայի համար յուղով հունցված ընտիր ալյուրով, 74խնկով լցված մեկ ոսկե տուփ՝ տասը սիկղ քաշով, 75մեկ զվարակ, մեկ խոյ, մեկ տարեկան գառ ողջակեզի համար, 76այծերից մեկ նոխազ մեղքի զոհի համար 77և խաղաղության զոհի համար երկու արջառ, հինգ խոյ, հինգ նոխազ և մեկ տարեկան հինգ գառ։ Այս էր Եքրանի որդի Փագիելի մատուցած ընծան։
78Տասներկուերորդ օրը մատուցեց Նեփթաղիմի որդիների իշխանը՝ Ենանի որդի Աքիրեն։ 79Այս էր նրա ընծան. հարյուր երեսուն սիկղ քաշ ունեցող մեկ արծաթե սկուտեղ, ըստ սրբարանի սիկղի յոթանասուն սիկղ քաշ ունեցող մեկ արծաթե կոնք՝ երկուսն էլ լիքը հացի ընծայի համար յուղով հունցված ընտիր ալյուրով, 80խնկով լցված մեկ ոսկե տուփ՝ տասը սիկղ քաշով, 81մեկ զվարակ, մեկ խոյ, մեկ տարեկան գառ ողջակեզի համար, 82այծերից մեկ նոխազ մեղքի զոհի համար 83և խաղաղության զոհի համար երկու արջառ, հինգ խոյ, հինգ նոխազ և մեկ տարեկան հինգ գառ։ Այս էր Ենանի որդի Աքիրեի մատուցած զոհը։
84Զոհասեղանի օծման օրը նրա նավակատիքի համար Իսրայելի իշխանների ընծաները սրանք էին. տասներկու արծաթե սկուտեղ, տասներկու արծաթե կոնք, տասներկու ոսկե տուփ։ 85Յուրաքանչյուր արծաթե սկուտեղը հարյուր երեսուն սիկղ էր, յուրաքանչյուր կոնքը՝ յոթանասուն սիկղ, սպասքի ամբողջ արծաթը՝ երկու հազար չորս հարյուր սիկղ՝ ըստ սրբարանի սիկղի։ 86Խնկով լցված տասներկու ոսկե տուփ։ Յուրաքանչյուր խնկամանը՝ տասը սիկղ՝ ըստ սրբարանի սիկղի. տուփերի ամբողջ ոսկին հարյուր քսան սիկղ էր։ 87Ողջակեզի համար ամբողջ մատուցվածը՝ տասներկու զվարակ, տասներկու խոյ, մեկ տարեկան տասներկու գառ՝ իրենց հացի ընծաներով և մեղքի զոհի համար այծերից տասներկու նոխազ։ 88Խաղաղության զոհի համար մատուցվածը՝ բոլոր արջառները՝ քսանչորս զվարակ, վաթսուն խոյ, վաթսուն նոխազ և մեկ տարեկան վաթսուն գառ։ Այս էր զոհասեղանի նավակատիքը նրա օծումից հետո։
89Երբ Մովսեսը ժողովի վրան էր մտնում՝ Տիրոջ հետ խոսելու, նա լսում էր իր հետ խոսողի ձայնը երկու քերովբեների միջև գտնվող վկայության տապանակի վրա դրված կափարիչի վրայից։ Եվ ինքը խոսում էր Տիրոջ հետ։
Արդեն Ընտրված.
ԹՎԵՐ 7: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018