ԹՎԵՐ 34

34
Երկրի սահմանները
1Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց. 2«Պատվիրի՛ր Իսրայելի որդիներին և ասա՛ նրանց. “Երբ դուք մտնեք Քանանի երկիրը, այս է այն երկիրը, որ կլինի ձեր ժառանգությունը, Քանանի երկիրն իր սահմաններով։ 3Ձեր հարավային սահմանը կլինի Սին անապատից մինչև Եդովմ։ Այնպես որ ձեր հարավային սահմանը կլինի Աղի ծովի ծայրից՝ արևելքից. 4ձեր հարավային սահմանը, Ակրաբիմի բարձունքից պտույտ տալով, կհասնի մինչև Սին և այնտեղից դուրս գալով՝ կտարածվի մինչև Կադես-Բառնեայի հարավային կողմը և կգնա Ասար-Ադդար ու կհասնի Ասեմոն։ 5Ասեմոնից պտույտ կտա դեպի Եգիպտոսի հեղեղատը և դուրս կգա ծով։
6Ձեր արևմտյան սահմանը կլինի Մեծ ծովը. դա կլինի ձեր սահմանը արևմուտքից։
7Ձեր հյուսիսային սահմանը սա կլինի. Մեծ ծովից նշե՛ք մինչև Հոր լեռը, 8Հոր լեռից նշե՛ք մինչև Եմաթ, և այնտեղից դուրս կգնա մինչև Սեդադ. 9և կշարունակվի մինչև Զեփրոն և կհասնի Ասար-Ենան։ Սա կլինի ձեր հյուսիսային սահմանը։
10Ձեր արևելյան սահմանը նշե՛ք Ասար-Ենանից մինչև Սեփամ։ 11Այս սահմանագիծը Այինի արևելյան կողմից՝ Սեփամից, կիջնի Ռեբղա։ Արևելյան կողմից իջնելով՝ այն կձգվի Քենեդեթի ծովի երկայնքով։ 12Այս սահմանագիծը կձգվի մինչև Հորդանան գետը և կհասնի մինչև Աղի ծով։ Այս կլինի ձեր երկիրը իր շրջակա սահմաններով”»։
13Մովսեսը պատվիրեց Իսրայելի որդիներին և ասաց. «Սա է այն երկիրը, որ դուք պիտի ժառանգեք վիճակ գցելով, ինչպես Տերը պատվիրել է տալ ինը ցեղերին և Մանասեի կես ցեղին, 14որովհետև Ռուբենի որդիների ցեղն ըստ իրենց հայրերի տների, Գադի որդիների ցեղն ըստ իրենց հայրերի տների և Մանասեի կես ցեղը ստացել են իրենց ժառանգությունը։ 15Այս երկու ցեղերը և Մանասեի կես ցեղը իրենց ժառանգությունն ստացան Երիքովի դիմաց՝ Հորդանան գետի այս կողմում, դեպի արևելք»։
16Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց. 17«Սրանք են այն մարդկանց անունները, որոնք ձեր միջև պիտի բաժանեն երկիրը որպես ժառանգություն. Եղիազար քահանա և Նավեի որդի Հեսու։ 18Ամեն մի ցեղից վերցրե՛ք մի իշխան՝ այն երկիրը ժառանգություն բաժանելու համար։ 19Սրանք են այդ մարդկանց անունները. Հուդայի ցեղից՝ Հեփոնեի որդի Քաղեբը, 20Շմավոնի որդիների ցեղից՝ Ամիուդի որդի Սամուելը, 21Բենիամինի ցեղից՝ Քասղոնի որդի Ելդադը, 22Դանի որդիների ցեղից՝ Եգղիի որդի իշխան Բոկկին, 23Հովսեփի որդիներից Մանասեի որդիների ցեղից՝ Եփոտի որդի իշխան Անիելը, 24և Եփրեմի որդիների ցեղից՝ Սափաթանի որդի իշխան Կամուելը, 25Զաբուղոնի որդիների ցեղից՝ Փառնակի որդի իշխան Եղիափանը, 26Իսաքարի որդիների ցեղից՝ Ազանի որդի իշխան Փաղտիելը, 27Ասերի որդիների ցեղից՝ Սելոմիի որդի իշխան Աքիուդը, 28Նեփթաղիմի որդիների ցեղից՝ Ամիուդի որդի իշխան Փադայելը։ 29Սրանք են այն մարդիկ, որոնց Տերը հրամայեց, որ Քանանի երկիրը որպես ժառանգություն բաժանեն Իսրայելի որդիների միջև»։

Արդեն Ընտրված.

ԹՎԵՐ 34: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք