ԹՎԵՐ 33
33
Եգիպտոսից Մովաբ ճամփորդությունը
1Սրանք են Իսրայելի որդիների իշխանները, որոնք Մովսեսի և Ահարոնի առաջնորդությամբ իրենց զորքերով դուրս եկան Եգիպտոսի երկրից։ 2Մովսեսը Տիրոջ հրամանով գրի առավ նրանց չվերթը բանակատեղիից բանակատեղի։ Սրանք են նրանց դրած բանակատեղիներն ըստ իրենց երթի։ 3Նրանք Ռամսեսից գնացին առաջին ամսին, այսինքն՝ առաջին ամսի տասնհինգերորդ օրը. զատկի հաջորդ օրը Իսրայելի որդիները բարձրացրած ձեռքով#33.3 Տիրոջ հովանավորությամբ։ դուրս ելան բոլոր եգիպտացիների աչքի առաջ։ 4Եգիպտացիները թաղում էին իրենց բոլոր անդրանիկ որդիներին, որոնց Տերը կոտորեց։ Տերը դատաստան արեց նաև նրանց աստվածների նկատմամբ։
5Իսրայելի որդիները, Ռամսեսից գնալով, բանակատեղի դրեցին Սոկքովթում։ 6Սոկքովթից գնալով՝ բանակատեղի դրեցին Ոթոմում, որը գտնվում է անապատի ծայրին։ 7Ոթոմից գնալով՝ շեղվեցին դեպի Փիաիրոթ, որ Բեեղսեփոնի դիմացն է, և բանակատեղի դրեցին Մագդողի առջև։ 8Փիաիրոթի առջևից գնացին և ծովի միջով անցնելով՝ եկան անապատ. Ոթոմի անապատում երեք օրվա ճանապարհ կտրելով՝ բանակատեղի դրեցին Մեռայում։ 9Գնացին Մեռայից և եկան Եղիմ։ Եղիմում տասներկու ջրի աղբյուր կար և յոթանասուն արմավենի. նրանք բանակատեղի դրեցին այնտեղ։ 10Եղիմից գնալով՝ բանակատեղի դրեցին Կարմիր ծովի մոտ։ 11Կարմիր ծովից գնալով՝ բանակատեղի դրեցին Սին անապատում։ 12Սին անապատից գնացին և բանակատեղի դրեցին Դափկայում։ 13Դափկայից գնացին և բանակատեղի դրեցին Եղուսում։ 14Եղուսից գնացին և բանակատեղի դրեցին Ռափիդիմում։ Այստեղ ժողովրդի համար խմելու ջուր չկար։ 15Ռափիդիմից գնացին և բանակատեղի դրեցին Սինայի անապատում։ 16Սինայի անապատից գնացին և բանակատեղի դրեցին Կիբրոթ-Հաթթավայում։ 17Կիբրոթ-Հաթթավայից գնացին և բանակատեղի դրեցին Ասերոթում։ 18Ասերոթից գնացին և բանակատեղի դրեցին Ռաթամայում։ 19Ռաթամայից գնացին և բանակատեղի դրեցին Ռեմոն-Փարեսում։ 20Ռեմոն-Փարեսից գնացին և բանակատեղի դրեցին Լեբնայում։ 21Լեբնայից գնացին և բանակատեղի դրեցին Ռեսսայում։ 22Ռեսսայից գնացին և բանակատեղի դրեցին Կեելաթայում։ 23Կեելաթայից գնացին և բանակատեղի դրեցին Սոփար լեռան վրա։ 24Սոփար լեռից գնացին և բանակատեղի դրեցին Քարադայում։ 25Քարադայից գնացին և բանակատեղի դրեցին Մակեղոթում։ 26Մակեղոթից գնացին և բանակատեղի դրեցին Թաաթում։ 27Թաաթից գնացին և բանակատեղի դրեցին Թարայում։ 28Թարայից գնացին և բանակատեղի դրեցին Մատեկայում։ 29Մատեկայից գնացին և բանակատեղի դրեցին Հասմոնայում։ 30Հասմոնայից գնացին և բանակատեղի դրեցին Մոսերոթում։ 31Մոսերոթից գնացին և բանակատեղի դրեցին Բանե-Յականում։ 32Բանե-Յականից գնացին և բանակատեղի դրեցին Հորգադգադում։ 33Հորգադգադից գնացին և բանակատեղի դրեցին Ետեբաթայում։ 34Ետեբաթայից գնացին և բանակատեղի դրեցին Եբրոնայում։ 35Եբրոնայից գնացին և բանակատեղի դրեցին Գասիոն-Գաբերում։ 36Գասիոն-Գաբերից գնացին և բանակատեղի դրեցին Սին անապատում, այսինքն՝ Կադեսում։
37Կադեսից գնացին և բանակատեղի դրեցին Հոր լեռան վրա, որը գտնվում է Եդովմի երկրի ծայրին։ 38Ահարոն քահանան Տիրոջ հրամանով բարձրացավ Հոր լեռը և մեռավ այնտեղ Իսրայելի որդիների՝ եգիպտացիների երկրից դուրս գալու քառասուներորդ տարվա հինգերորդ ամսի մեկին։ 39Ահարոնը հարյուր քսաներեք տարեկան էր, երբ մեռավ Հոր լեռան վրա։
40Քանանի երկրի հարավային կողմում բնակվող Արադի Քանանիս թագավորն իմացավ Իսրայելի որդիների գալը։ 41Հոր լեռից գնացին և բանակատեղի դրեցին Սելմոնայում։ 42Սելմոնայից գնացին և բանակատեղի դրեցին Փունոնում։ 43Փունոնից գնացին և բանակատեղի դրեցին Օբոթում։ 44Օբոթից գնացին և բանակատեղի դրեցին Մովաբի սահմաններում գտնվող Իյե-Աբարիմում։ 45Իյե-Աբարիմից գնացին և բանակատեղի դրեցին Դեբոնգադում։ 46Դեբոնգադից գնացին և բանակատեղի դրեցին Գելմոն-Դեբլաթեմում։ 47Գելմոն-Դեբլաթեմից գնացին և բանակատեղի դրեցին Աբարիմի լեռների վրա՝ Նաբավի դիմաց։ 48Աբարիմի լեռներից գնացին և բանակատեղի դրեցին Երիքովի դիմաց՝ Հորդանան գետի մոտ, Մովաբի դաշտերում։ 49Նրանք բանակատեղի դրեցին Հորդանան գետի մոտ՝ Բեթեսիմոթից մինչև Աբելսատիմ, Մովաբի դաշտերում։ 50Տերը խոսեց Մովսեսի հետ Մովաբի դաշտերում՝ Երիքովի դիմաց, Հորդանան գետի մոտ, և ասաց. 51«Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛ նրանց. “Երբ Հորդանան գետից անցնեք ու մտնեք քանանացիների երկիրը, 52այն երկրի բոլոր բնակիչներին կքշեք ձեր առջևից, կկործանեք նրանց բոլոր պատկերազարդ կոթողները, նրանց բոլոր ձուլածո կուռքերը և նրանց բոլոր Բարձր տեղերը։ 53Այդ երկիրը կառնեք ձեր իշխանության տակ և կբնակվեք այնտեղ, որովհետև այդ երկիրը ձեզ եմ տալու որպես ժառանգություն։ 54Ըստ ձեր տոհմերի՝ դուք կժառանգեք այդ երկիրը՝ վիճակ գցելով. բազմանդամներին շատ բաժին ժառանգություն կտաք, իսկ սակավանդամներին՝ քիչ բաժին։ Վիճակով որ բաժինը ում որ դուրս գա, դա նրանը կլինի։ Կժառանգեք ըստ ձեր հայրերի ցեղերի։ 55Բայց եթե այդ երկրի բնակիչներին չքշեք ձեր առջևից, այն ժամանակ նրանցից ում որ ողջ թողած լինեք, նրանք ձեր աչքերին փուշ և ձեր կողերին տատասկ կլինեն ու կնեղեն ձեզ ձեր բնակած երկրում։ 56Եվ կլինի այնպես, որ ինչ մտածել էի անել նրանց, նույնը կանեմ ձեզ”»։
Արդեն Ընտրված.
ԹՎԵՐ 33: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018