Ռուբենի որդիներն ու Գադի որդիները չափազանց շատ անասուններ ունեին։ Նրանք տեսան, որ Հազերի երկիրը և Գաղաադի երկիրը հոտերի համար հարմար տեղ էր։ Գադի որդիներն ու Ռուբենի որդիները գնացին Մովսեսի, Եղիազար քահանայի և ժողովրդի իշխանների մոտ ու ասացին նրանց. «Ադարոդը, Դեբոնը, Հազերը, Նամրան, Եսեբոնը, Եղեաղեն, Սեբաման, Նաբավը և Բեան, այսինքն՝ այն երկիրը, որ Տերը հարվածեց Իսրայելի ժողովրդի առաջ, հոտերի համար հարմար երկիր է, իսկ քո ծառաները անասուններ ունեն»։ Եվ ասացին. «Եթե մենք քո առաջ շնորհ ենք գտել, այս երկիրը թող տրվի քո ծառաներին իբրև կալվածք։ Մեզ Հորդանան գետից մի՛ անցկացրու»։
Կարդալ ԹՎԵՐ 32
Կիսվել
Համեմատել տարբերակները: ԹՎԵՐ 32:1-5
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր