Բաղակը դարձյալ նրանցից ավելի շատ և ավելի պատվավոր իշխաններ ուղարկեց։ Նրանք եկան Բաղաամի մոտ և ասացին նրան. «Սեպփորի որդի Բաղակն այսպես է ասում. “Աղաչում եմ, մի՛ հրաժարվիր ինձ մոտ գալուց, որովհետև քեզ մեծ պատիվների կարժանացնեմ, և ինչ որ ասես ինձ, կանեմ. աղաչում եմ, ե՛կ, անիծի՛ր այս ժողովրդին ինձ համար”»։ Բաղաամը, պատասխան տալով, ասաց Բաղակի ծառաներին. «Եթե Բաղակն ինձ իր տնով լիքը արծաթ ու ոսկի տա, ես չեմ կարող զանց անել իմ Տեր Աստծու խոսքը, նրան հակառակ մի փոքր կամ մեծ բան կատարել։ Այժմ աղաչում եմ, այս գիշեր դուք այստե՛ղ մնացեք, որպեսզի իմանամ, թե Տերն ուրիշ ի՛նչ կասի ինձ»։ Աստված գիշերը Բաղաամի մոտ եկավ և ասաց նրան. «Քանի որ այս մարդիկ քեզ կանչելու համար են եկել, վեր կաց գնա՛ նրանց հետ, բայց ինչ որ ասեմ քեզ, միայն ա՛յն կանես»։ Առավոտյան Բաղաամը վեր կացավ, համետեց իր էշը և գնաց Մովաբի իշխանների հետ։ Աստծու բարկությունը բորբոքվեց, որովհետև նա գնացել էր։ Տիրոջ հրեշտակը եկավ կանգնեց ճանապարհին՝ նրա դեմն առնելու համար։ Բաղաամը նստել էր իր էշի վրա. նրա հետ էին իր երկու ծառաները։
Կարդալ ԹՎԵՐ 22
Կիսվել
Համեմատել տարբերակները: ԹՎԵՐ 22:15-22
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր