Իսրայելի որդիները, մեկնելով այնտեղից, բանակատեղի դրեցին Մովաբի դաշտերում՝ Հորդանան գետի մյուս կողմում, Երիքովի մոտ։ Սեպփորի որդի Բաղակը տեսավ այն ամենը, ինչ իսրայելացիներն արել էին ամորհացիներին։ Մովաբացիները խիստ վախեցան այդ ժողովրդից, որովհետև նրանք շատ էին։ Մովաբացիները տագնապի մատնվեցին Իսրայելի ժողովրդի առաջ։ Մովաբացիներն ասացին Մադիամի ծերերին. «Հիմա այս ժողովրդի բազմությունը լափելու է մեր շուրջը եղած ամեն ինչ, ինչպես արջառն է լափում դաշտի խոտը»։ Սեպփորի որդի Բաղակն այն ժամանակ Մովաբի թագավորն էր։ Նա պատգամախոսներ ուղարկեց Փաթուր քաղաքը, որ Եփրատ գետի ափին է, Բեորի որդի Բաղաամի մոտ, նրա ժողովրդի որդիների երկիրը՝ կանչելու և ասելու. «Ահա մի ժողովուրդ է դուրս ելել Եգիպտոսից, ծածկել է երկրի երեսը և եկել նստել է իմ դիմաց։ Արդ, աղաչում եմ, ե՛կ, անիծի՛ր այս ժողովրդին ինձ համար, որովհետև նա ինձանից ուժեղ է։ Գուցե այդպիսով կարողանամ հարվածել նրան և դուրս քշել իմ երկրից, քանզի գիտեմ, որ ում դու օրհնում ես, օրհնված է, և ում դու անիծում ես, անիծված է»։ Մովաբի ծերերն ու Մադիամի ծերերը գնացին՝ իրենց ձեռքում ունենալով բախտագուշակությունների համար տրվելիք վարձը։ Նրանք եկան Բաղաամի մոտ և նրան հայտնեցին Բաղակի խոսքերը։
Կարդալ ԹՎԵՐ 22
Կիսվել
Համեմատել տարբերակները: ԹՎԵՐ 22:1-7
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր