Եվ Նեեմիան, որ Աթարսաթան է, և Եզրաս քահանա դպիրը և ղևտացիները, որ բացատրում էին ժողովրդին, ասացին ամբողջ ժողովրդին. «Այս օրը սուրբ է ձեր Տեր Աստծու համար, սուգ մի՛ արեք և մի՛ լացեք», որովհետև ամբողջ ժողովուրդը լաց էր լինում, երբ լսում էր օրենքի խոսքերը։ Եվ նրանց ասաց. «Գնացե՛ք, յուղալի բանե՛ր կերեք և քաղցր բանե՛ր խմեք և բաժիննե՛ր ուղարկեք պատրաստություն չունեցողին, որովհետև այս օրը սուրբ է մեր Տիրոջ համար, և մի՛ տրտմեք, որովհետև Տիրոջ ուրախությունը ձեր զորությունն է»։ Եվ ղևտացիները լռեցրին ամբողջ ժողովրդին՝ ասելով. «Լռեցե՛ք, որովհետև այս օրը սուրբ է, և մի՛ տրտմեք»։ Եվ ամբողջ ժողովուրդը գնաց ուտելու, խմելու և բաժիններ ուղարկելու և մեծ ուրախություն անելու, որովհետև հասկանում էին այն խոսքերը, որ նրանց բացատրում էին։ Եվ երկրորդ օրը ամբողջ ժողովրդի տոհմապետները, քահանաները և ղևտացիները հավաքվեցին Եզրաս դպիրի մոտ՝ օրենքի խոսքերը կրկին հասկանալու համար։ Եվ գտան օրենքում գրված, որ Տերը Մովսեսի միջոցով պատվիրել էր, թե Իսրայելի որդիները յոթերորդ ամսին տաղավարներում պիտի բնակվեն։ Եվ հայտարարեն ու մունետիկ կանչել տան նրանց բոլոր քաղաքներում և Երուսաղեմում՝ ասելով. «Բարձրացե՛ք սարը և ձիթենու ոստեր և յուղի ծառի ոստեր, մրտենու ոստեր և արմավենու ոստեր և տերևախիտ ծառերի ոստե՛ր բերեք, որպեսզի տաղավարներ շինեք, ինչպես որ գրված է»։
Կարդալ ՆԵԵՄԻԱ 8
Կիսվել
Համեմատել տարբերակները: ՆԵԵՄԻԱ 8:9-15
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր