ՆԵԵՄԻԱ 4:1-9

ՆԵԵՄԻԱ 4:1-9 ՆՎԱԱ

Եվ երբ Սանաբաղատը լսեց, որ մենք շինում ենք պարիսպը, բարկացավ և շատ զայրացավ ու ծաղրեց հրեաներին։ Եվ խոսեց իր եղբայրների հետ Սամարիայի զորքի առջև և ասաց. «Ի՞նչ են շինում այս թշվառ հրեաները. մի՞թե թույլ կտան նրանց, մի՞թե զոհ են մատուցելու, մի՞թե այսօր վերջացնելու են, մի՞թե կենդանացնելու են քարերը փոշու դեզերից, քանի որ նրանք այրված են»։ Ամմոնացի Տուբիան նրա մոտ էր և ասաց. «Եթե նրանց շինածի վրա մի աղվես էլ կանգնի, նրանց քարե պարիսպը կքանդի»։ Լսի՛ր, ո՛վ մեր Աստված, որ նախատվեցինք, և նրանց նախատինքը դարձրո՛ւ իրենց գլխին և նրանց մատնի՛ր ավար լինելու գերության երկրում։ Եվ մի՛ ծածկիր նրանց անօրինությունը, և թող նրանց մեղքը չջնջվի քո առջևից, որովհետև քեզ բարկացրին շինողների առջև։ Եվ պարիսպը շինեցինք, և ամբողջ պարիսպը շրջափակվեց կիսով չափ, և ժողովուրդը սրտապնդվեց գործելու։ Եվ երբ որ Սանաբաղատը և Տուբիան և արաբացիները և ամմոնացիները և ազովտացիները լսեցին, որ Երուսաղեմի պարիսպները վերանորոգվում են, և քանդված տեղերն սկսել են կարկատվել, շատ բարկացան։ Եվ ամենքը միաբանվեցին, որ գան Երուսաղեմի դեմ պատերազմեն և նրան վնաս տան։ Բայց մենք աղոթք արինք մեր Աստծուն և նրանց պատճառով նրանց դեմ օր ու գիշեր պահապաններ դրեցինք։

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում