ՆԵԵՄԻԱ 3:1-12

ՆԵԵՄԻԱ 3:1-12 ՆՎԱԱ

Եվ վեր կացան Եղիասիբ մեծ քահանան և նրա եղբայր քահանաները և շինեցին Ոչխարաց դուռը. նրանք սրբագործեցին այն և նրա դռները կանգնեցրին։ Եվ սրբագործեցին մինչև Մեայի աշտարակը՝ մինչև Անանայելի աշտարակը։ Եվ նրա մոտ շինեցին Երիքովի մարդիկ, իսկ նրա մոտ շինեց Իմրիի որդի Զաքուրը։ Ձկների դուռը շինեցին Սենաայի որդիները. նրանք ծածկեցին այն և դրեցին նրա դռները, փականքները և նիգերը։ Նրանց մոտ նորոգեց Ակկուսի որդի Ուրիայի որդի Մերամոթը. նրանց մոտ նորոգեց Մասիզեբելի որդի Բարաքիայի որդի Մեսուղամը. նրանց մոտ նորոգեց Բաանայի որդի Սադովկը։ Եվ նրանց մոտ նորոգեցին թեկուացիները, բայց նրանց երևելիները վիզ չթեքեցին իրենց Տիրոջ ծառայությանը։ Հին դուռը նորոգեցին Փասեի որդի Հովիադան և Բոսոդիայի որդի Մեսուղամը. նրանք ծածկեցին այն և դրեցին նրա դռները, փականքները և նիգերը։ Նրանց մոտ նորոգեցին գաբավոնացի Մելատիան և մերոնաթացի Հադոնը և Գաբավոնի ու Մասփայի մարդիկ մինչև Գետի այս կողմի իշխանի աթոռը։ Նրա մոտ նորոգեց ոսկերիչներից Հարհայիայի որդի Ոզիելը, իսկ նրա մոտ նորոգեց դեղագործների որդի Անանիան, և Երուսաղեմը բաց թողեցին մինչև լայն պարիսպը։ Եվ նրանց մոտ նորոգեց Ովրի որդի Հռափայիան՝ Երուսաղեմի կես բաժնի իշխանը։ Նրանց մոտ նորոգեց Հարումափի որդի Հեդայիան, նաև իր տան դիմացը, իսկ նրա մոտ նորոգեց Ասուբանիայի որդի Քետտուսը։ Մյուս մասը նորոգեցին Հարիմի որդի Մեղքիան և Փաաթ-Մովաբի որդի Ասուբը, նաև Փուռերի աշտարակը։ Նրա մոտ նորոգեցին Ալոեսի որդի Սեղղումը՝ Երուսաղեմի կես բաժնի իշխանը, ինքը և իր դուստրերը։