ՆԵԵՄԻԱ 2:4-8

ՆԵԵՄԻԱ 2:4-8 ՆՎԱԱ

Թագավորն ինձ ասաց. «Ի՞նչ է քո ուզածը»։ Եվ ես աղոթեցի երկնքի Աստծուն։ Եվ ես ասացի թագավորին. «Եթե թագավորին հաճելի է, և եթե ծառադ հաճելի է քո առջև, ինձ ուղարկի՛ր Հրեաստան՝ իմ հայրերի գերեզմանատան քաղաքը, որպեսզի շինեմ այն»։ Եվ ինձ ասաց թագավորը (իսկ թագուհին նստել էր նրա կողքին). «Մինչև ե՞րբ կտևի քո գնալը, և ե՞րբ կվերադառնաս»։ Եվ հաճելի եղավ թագավորին, որ ինձ ուղարկի, և ես նրան հայտնեցի ժամանակը։ Եվ ասացի թագավորին. «Եթե հաճելի է թագավորին, թող ինձ Գետի այն կողմի իշխաններին ուղղված նամակներ տրվեն, որպեսզի ինձ անցկացնեն, մինչև որ հասնեմ Հրեաստան։ Մի նամակ էլ թագավորական պարտեզի վերակացու Ասափին, որ ինձ փայտ տա Աստծու տան աշտարակի դռները և քաղաքի պարիսպների դռները ծածկելու համար և այն տան համար, ուր որ ես պիտի գնամ». և թագավորը տվեց ինձ, որովհետև Աստծու բարի ձեռքն ինձ վրա էր։