ՆԵԵՄԻԱ 2:17-20

ՆԵԵՄԻԱ 2:17-20 ՆՎԱԱ

Եվ ես նրանց ասացի. «Դուք տեսնում եք այս թշվառությունը, որի մեջ գտնվում ենք, որ Երուսաղեմն ավերակ, իսկ նրա դռները կրակից այրված են. եկեք Երուսաղեմի պարիսպը շինենք, որ այլևս նախատելի չլինենք»։ Եվ ես նրանց պատմեցի, որ իմ Աստծու ձեռքն ինձ վրա բարեհաջող է, և մանավանդ թագավորի խոսքերը, որ ինձ ասել էր. և նրանք ասացին. «Վեր կենանք և շինենք»։ Եվ իրենց ձեռքերը զորացրին այս բարի գործի համար։ Եվ որոնացի Սանաբաղատը և ամմոնացի ծառա Տուբիան և արաբացի Գեսամը, այս լսելով, մեզ ծաղրեցին ու արհամարհեցին և ասացին. «Սա ի՞նչ բան է, որ անում եք, մի՞թե ապստամբում եք թագավորի դեմ»։ Բայց ես նրանց պատասխան տվեցի և ասացի. «Երկնքի Աստվածն ինքը մեզ հաջողություն է տալու, և մենք՝ նրա ծառաներս, վեր ենք կենալու, որ շինենք, իսկ դուք բաժին, իրավունք և հիշատակ չունեք Երուսաղեմում»։

ՆԵԵՄԻԱ 2:17-20 հետ կապված անվճար Ընթերցանության ծրագրեր և Շինության խոսքեր