ՆԵԵՄԻԱ 2:1-10

ՆԵԵՄԻԱ 2:1-10 ՆՎԱԱ

Արտաշես թագավորի քսաներորդ տարվա նիսան ամսին եղավ. գինի կար նրա առջև։ Ես վերցրի գինին և տվեցի թագավորին. և ես նրա առջև տրտում չէի եղել։ Եվ թագավորն ասաց ինձ. «Ինչո՞ւ է դեմքդ տրտում, քանի որ դու հիվանդ չես. դա ուրիշ ոչինչ չէ, եթե ոչ սրտի ցավ». ես խիստ վախեցա և ասացի թագավորին. «Արքա՛, հավիտյան ապրի՛ր. ինչո՞ւ չտրտմի իմ երեսը, երբ իմ հայրերի գերեզմանատան քաղաքը ավերակ է, և նրա դռները կրակից այրվել են»։ Թագավորն ինձ ասաց. «Ի՞նչ է քո ուզածը»։ Եվ ես աղոթեցի երկնքի Աստծուն։ Եվ ես ասացի թագավորին. «Եթե թագավորին հաճելի է, և եթե ծառադ հաճելի է քո առջև, ինձ ուղարկի՛ր Հրեաստան՝ իմ հայրերի գերեզմանատան քաղաքը, որպեսզի շինեմ այն»։ Եվ ինձ ասաց թագավորը (իսկ թագուհին նստել էր նրա կողքին). «Մինչև ե՞րբ կտևի քո գնալը, և ե՞րբ կվերադառնաս»։ Եվ հաճելի եղավ թագավորին, որ ինձ ուղարկի, և ես նրան հայտնեցի ժամանակը։ Եվ ասացի թագավորին. «Եթե հաճելի է թագավորին, թող ինձ Գետի այն կողմի իշխաններին ուղղված նամակներ տրվեն, որպեսզի ինձ անցկացնեն, մինչև որ հասնեմ Հրեաստան։ Մի նամակ էլ թագավորական պարտեզի վերակացու Ասափին, որ ինձ փայտ տա Աստծու տան աշտարակի դռները և քաղաքի պարիսպների դռները ծածկելու համար և այն տան համար, ուր որ ես պիտի գնամ». և թագավորը տվեց ինձ, որովհետև Աստծու բարի ձեռքն ինձ վրա էր։ Եվ ես եկա Գետի այս կողմի իշխանների մոտ և թագավորի նամակները նրանց տվեցի. թագավորն էլ ինձ հետ զորապետներ և ձիավորներ ուղարկեց։ Եվ երբ որոնացի Սանաբաղատը և ամմոնացի ծառա Տուբիան լսեցին, խիստ նեղացան, որ մի մարդ է եկել Իսրայելի որդիների բարօրությունը հոգալու։