ՆԵԵՄԻԱ 12:1-26

ՆԵԵՄԻԱ 12:1-26 ՆՎԱԱ

Սրանք են այն քահանաները և ղևտացիները, որ Սաղաթիելի որդի Զորաբաբելի և Հեսուի հետ դուրս եկան՝ Սարայիան, Երեմիան, Եզրասը, Ամարիան, Մալուքը, Քետտուսը. Սեքենիան, Հռեումը, Մերամոթը, Ադդովը, Կանաթոնը, Աբիան, Միամինը, Մովադիան, Բեղգան, Սեմայիան, Հովարիբը, Հեդայիան, Սալլուն, Ամոկը, Քեղկիան, Հեդայիան. սրանք էին քահանաների գլխավորներն իրենց եղբայրներով՝ Հեսուի օրերին։ Եվ ղևտացիները՝ Հեսուն, Բանուին, Կադմիելը, Սարաբիան, Հուդան, Մաթանիան. սա իր եղբայրներով օրհնությունների գլխավորն էր։ Եվ նրանց եղբայրները՝ Բակբոկիան և Ուննին, իրենց կարգով նրանց առջևում էին։ Եվ Հեսուն ծնեց Հովակիմին, Հովակիմը ծնեց Եղիասիբին, Եղիասիբը ծնեց Հովիադային. Հովիադան ծնեց Հովնաթանին, Հովնաթանը ծնեց Հադդուային։ Հովակիմի օրերին տոհմապետ քահանաներն էին՝ Սարայիայից՝ Մարայիան, Երեմիայից՝ Անանիան, Եզրասից՝ Մեսուղամը, Ամարիայից՝ Հոհանանը, Մալուքից՝ Հովնաթանը, Սաբանիայից՝ Հովսեփը, Հարիմից՝ Եդնան, Մարիոթից՝ Քեղկան, Ադդովից՝ Զաքարիան, Կանաթոնից՝ Մեսուղամը, Աբիայից՝ Զիքրին, Մինիամինից՝ Մովադիայից՝ Փաղտին, Բեղգայից՝ Սամուան, Սեմայիայից՝ Հովնաթանը, Հովարիբից՝ Մաթանան, Հեդայիայից՝ Ոզին, Սալլայից՝ Կալլան, Ամոկից՝ Եբերը, Քեղկիայից՝ Ասաբիան, Հեդայիայից՝ Նաթանայելը։ Ղևտացիները՝ տոհմապետները, գրվեցին Եղիասիբի, Հովիադայի, Հոհանանի և Հադդուայի օրերին, իսկ քահանաները՝ պարսից Դարեհ թագավորի օրոք։ Ղևտացի տոհմապետները ժամանակագրության գրքում գրվեցին մինչև Եղիասիբի որդի Հոհանանի օրերը։ Ղևտացիների իշխանները Ասաբիան, Սարաբիան և Կադմիելի որդի Հեսուն էին, և նրանց եղբայրները նրանց առջևում էին, որ օրհնեն և գովեն Աստծու մարդ Դավթի հրամանի համաձայն՝ ըստ դասերի դեմ դիմաց։ Մաթանիան, Բակբոկիան, Աբդիան, Մեսուղամը, Տեղմոնը և Ակկուբը դռների շտեմարանների վրա պահապանություն էին անում։ Նրանք Հովսեդեկի որդի Հեսուի որդի Հովակիմի օրերում և Նեեմիա կուսակալի և Եզրաս քահանա դպիրի օրերում էին։