ՆԵԵՄԻԱ 11:1-36

ՆԵԵՄԻԱ 11:1-36 ՆՎԱԱ

Եվ բնակվեցին ժողովրդի իշխանները Երուսաղեմում, իսկ մնացած ժողովուրդը վիճակ գցեց, որ ժողովրդի մեկ տասներորդը բերեն Երուսաղեմ սուրբ քաղաքում բնակվելու, իսկ մնացյալ ինը մասին թողեցին քաղաքներում։ Եվ ժողովուրդն օրհնեց այն բոլոր մարդկանց, որ հոժարակամ համաձայնվեցին բնակվելու Երուսաղեմում։ Եվ սրանք էին այն գավառի գլխավորները, որ բնակվեցին Երուսաղեմում, իսկ Հուդայի քաղաքներում ամեն մարդ բնակվում էր իրենց քաղաքների իր կալվածքում՝ իսրայելացիները, քահանաները, ղևտացիները, նաթանայիմները և Սողոմոնի ծառաների որդիները։ Երուսաղեմում բնակվեցին Հուդայի որդիներից և Բենիամինի որդիներից. Հուդայի որդիներից՝ Աթայիան՝ որդի Ոզիայի՝ որդի Զաքարիայի՝ որդի Ամարիայի՝ որդի Սափատիայի՝ որդի Մաղաղիելի, Փարեսի որդիներից։ Եվ Մաասիան՝ որդի Բարուքի՝ որդի Քոլոզեի՝ որդի Ազայիայի՝ որդի Ադայիայի՝ որդի Հովարիբի՝ որդի Զաքարիայի՝ որդի Սիլոնիի։ Փարեսի որդիներից Երուսաղեմում բոլոր բնակվողները չորս հարյուր վաթսունութ քաջ մարդիկ էին։ Սրանք են Բենիամինի որդիները՝ Սալլուն՝ որդի Մեսուղամի՝ որդի Հովազի՝ որդի Փադայիայի՝ որդի Կովդիայի՝ որդի Մաասիայի՝ որդի Իթիելի՝ որդի Եսայիայի։ Եվ նրանից հետո՝ Գեբեին, Սելեին՝ ինը հարյուր քսանութ հոգի։ Նրանց վրա իշխան էր Զեքրիի որդի Հովելը, իսկ Սենուայի որդի Հուդան քաղաքի երկրորդն էր։ Քահանաներից՝ Հովարիբի որդի Հեդայիան, Հաքինը, Սարայիան՝ որդի Քեղկիայի՝ որդի Մեսուղամի՝ որդի Սադովկի՝ որդի Մարիոթի՝ որդի Աքիտովբի, Աստծու տան վերակացուն։ Եվ նրանց եղբայրները, որ տաճարի գործն էին կատարում, ութ հարյուր քսաներկուսն էին։ Եվ Ադայիան՝ որդի Հերսամի՝ որդի Փաղաղիայի՝ որդի Ամասիի՝ որդի Զաքարիայի՝ որդի Փասուրի՝ որդի Մեղքիայի։ Եվ նրա եղբայրները՝ տոհմապետներ, երկու հարյուր քառասուներկուսն էին։ Եվ Ամեսային՝ որդի Ազարիելի՝ որդի Ահզայի՝ որդի Մեսաղամոթի՝ որդի Եմմերի։ Եվ նրանց եղբայրները՝ քաջազուններ, հարյուր քսանութն էին։ Եվ նրանց վրա իշխան էր Ագեգողեմի որդի Զաբդիելը։ Իսկ ղևտացիներից՝ Սեմայիան՝ որդի Ասուբի՝ որդի Եզրիկամի՝ որդի Ասաբիայի՝ որդի Բունիի։ Նաև Սաբեթան և Հովզաբադը՝ ղևտացիների գլխավորներից, որոնք Աստծու տան արտաքին գործն էին վարում։ Եվ Մաթանիան՝ որդի Միքիայի՝ որդի Զաբդիի՝ որդի Ասափի՝ օրհնաբանության աղոթքի ժամանակ գլխավոր առաջնորդը, և Բակբոկիան, որ երկրորդն էր իր եղբայրներից, և Աբդան՝ որդի Սամուայի՝ որդի Գաղաղի՝ որդի Իդիթունի։ Բոլոր ղևտացիները սուրբ քաղաքում երկու հարյուր ութսունչորսն էին։ Դռնապանները՝ Ակկուբը, Տեղմոնը և նրանց եղբայրները, որոնք պահպանում էին դռները, հարյուր յոթանասուներկուսն էին։ Եվ մնացած իսրայելացիները, քահանաները և ղևտացիները Հուդայի բոլոր քաղաքներում էին՝ ամեն մարդ իր ժառանգությունում։ Բայց նաթանայիմները բնակվում էին Ոփաղում, և Սիհան ու Գիսփան նաթանայիմների վրա էին։ Երուսաղեմի ղևտացիների իշխանն էր Ոզին՝ որդի Բանիի՝ որդի Ասաբիայի՝ որդի Մաթանիայի՝ որդի Միքայի. Ասափի որդիներից՝ երգիչներից, որ Աստծու տան գործին էին։ Որովհետև թագավորը նրանց համար հրաման էր տվել, և յուրաքանչյուր օրվա համար ռոճիկ էր նշանակված երգիչներին։ Հուդայի որդի Զարայի որդիներից Մասիզեբելի որդի Փեթայիան թագավորի գործակալն էր ժողովրդի բոլոր գործերով։ Եվ դրսի գավառների ու նրանց դաշտերի նկատմամբ՝ Հուդայի որդիներից բնակվում էին Կարիաթ-Արբայում և նրա գյուղերում, Դեբոնում և նրա գյուղերում, Կաբիսելում և նրա դաշտերում. Հեսուայում, Մոլադայում և Բեթփաղեթում, Ասեր-Սուաղում, Բերսաբեեում և նրա գյուղերում, Սիկելակում, Մեքոնայում և նրա գյուղերում, Ենռեմոնում, Սարաայում, Հերիմութում, Զանովում, Ոդողոմում և նրանց գյուղերում, Լաքիսում և նրա դաշտերում, Ազեկայում և նրա գյուղերում, և տեղավորվեցին Բերսաբեեից մինչև Ենովմի ձորը։ Եվ Բենիամինի որդիները՝ Գաբայից մինչև Մաքմաս, Այիա, Բեթել և նրա գյուղերը, Անաթովթ, Նոբ, Անանիա, Հասոր, Ռամա, Գեթթայիմ, Հադիդ, Սեբոյիմ, Նեբաղատ, Ղովդ, Ովնով և Գեքարասիմ։ Ղևտացիները Հուդայի բաժիններից Բենիամինում էին։