ՆԵԵՄԻԱ 10:1-39

ՆԵԵՄԻԱ 10:1-39 ՆՎԱԱ

Եվ կնքողներն էին Աքաղիայի որդի Նեեմիա Աթարսաթան, Սեդեկիան, Սարայիան, Ազարիան, Երեմիան, Փասուրը, Ամարիան, Մեղքիան, Քետտուսը, Սաբանիան, Մալուքը, Հարիմը, Մերամոթը, Աբդիան, Դանիելը, Կանաթոնը, Բարուքը, Մեսուղամը, Աբիան, Միամինը, Մաազիան, Բեղգան և Սեմայիան. սրանք քահանաներ էին։ Եվ ղևտացիները՝ Ազանիայի որդի Հեսուն, Բանուն և Ենադադի որդիներից Կադմիելը։ Եվ նրանց եղբայրները՝ Սաբանիան, Ովդիան, Կովղիտան, Փաղայիան, Անանը, Միքան, Րոոբը, Ասաբիան, Զաքուրը, Սարաբիան, Սաբանիան, Ովդիան, Բանին և Բանինուն։ Ժողովրդի գլխավորները՝ Փարոսը, Փաաթ-Մովաբը, Եղամը, Զաթուն, Բանին, Բունին, Ազգադը, Բեբային, Ադոնիան, Բագուեն, Ադինը, Ատերը, Եզեկիան, Ազուրը, Ովդիան, Հասումը, Բեսեին, Արիփը, Անաթոթը, Նովբան, Մագփիասը, Մեսուղամը, Եզիրը, Մասիզեբելը, Սադովկը, Հադդուան, Փաղատիան, Անանը, Անանիան, Ովսեեն, Անանիան, Ասուրը, Ալոեսը, Պիլան, Սոբեկը, Հռեումը, Ասաբանան, Մաասիան, Աքիան, Անանը, Օնանը, Մալուքը, Հարիմը և Բաանան։ Եվ մնացած ժողովուրդը՝ քահանաները, ղևտացիները, դռնապանները, երգիչները, նաթանայիմները և բոլորը, որ զատվել էին այն երկրների ժողովուրդներից դեպի Աստծու օրենքը, նրանց կանայք, որդիները և աղջիկները, ամենքը, ով կարողանում է հասկանալ, միացան իրենց զորավոր եղբայրներին և անեծքով երդվեցին, որ շարժվեն Աստծու օրենքով, որ նա տվեց Աստծու ծառա Մովսեսի ձեռքով, և որ պահեն ու կատարեն Տիրոջ՝ մեր Տիրոջ բոլոր պատվերները, իրավունքները և կանոնները։ Եվ որ մեր աղջիկներին չտանք երկրի այլազգիներին և նրանց աղջիկներին չուզենք մեր որդիների համար։ Եվ երկրի այլազգիներից, որոնք շաբաթ օրը ապրանք և ամեն տեսակ ուտելիք են բերում ծախելու, շաբաթ և սուրբ օրը չառնենք և յոթերորդ տարին թողնենք ամեն տեսակ պարտքերը։ Եվ մեզ վրա պատվեր դրեցինք, որ մեզ համար պարտք համարենք տարին մեկ երրորդ սիկղ վճարել մեր Աստծու տան սպասավորության համար, առաջավորության հացի համար, մշտնջենավոր հացի համար, մշտնջենավոր ողջակեզի համար, շաբաթներին, ամսագլուխներին, տոներին՝ սուրբ բաների համար և Իսրայելի քավության մասին մեղքի պատարագների համար և մեր Աստծու տան ամբողջ գործի համար։ Եվ փայտի ընծայի մասին քահանաները, ղևտացիները և ժողովուրդը վիճակ գցեցինք, որ բերենք մեր Աստծու տունը ըստ մեր տոհմերի՝ տարեցտարի իր որոշված ժամանակներին, մեր Տեր Աստծու սեղանի վրա վառելու համար, ինչպես որ գրված է օրենքում։ Եվ ամեն տարի Տիրոջ տունը տանենք մեր երկրի առաջին բերքը և բոլոր պտղատու ծառերի առաջին պտուղները։ Եվ մեր որդիների անդրանիկներին և մեր անասուններինը, ինչպես որ գրված է օրենքում, և մեր արջառների ու ոչխարների անդրանիկները տանենք մեր Աստծու տունը՝ քահանաներին, որ ծառայում են մեր Աստծու տանը։ Եվ մեր ցորենի երախայրիքն ու մեր ընծաները և ամեն ծառի պտուղը, գինին և ձեթը տանենք քահանաներին՝ մեր Աստծու տան մառանները, և մեր երկրի տասանորդը տանք ղևտացիներին, իսկ ղևտացիներն իրենք մեզանից տասանորդ առնեն մեր ծառայության բոլոր քաղաքներում։ Եվ Ահարոնի որդի քահանան ղևտացիների հետ կլինի ղևտացիների տասանորդն առնելիս, և ղևտացիները տասանորդի տասանորդը կտանեն Աստծու տան գանձատան սենյակները։ Որովհետև Իսրայելի որդիները և Ղևիի որդիները ցորենի, գինու և ձեթի ընծաները պիտի տանեն այն սենյակները, որտեղ են սրբարանի անոթները և պաշտոնյա քահանաներն ու դռնապանները և երգիչները։ Եվ մեր Աստծու տունը չենք թողնի։