Մարկոս 9:30-37

Մարկոս 9:30-37 ՆՎԱԱ

Նրանք այնտեղից դուրս եկան և անցնում էին Գալիլեայի միջով։ Հիսուսը չէր ուզում, որ որևէ մեկն իմանա, որովհետև աշակերտներին ուսուցանում էր ու ասում, թե Մարդու Որդին մարդկանց ձեռքն է մատնվելու, և նրանք պիտի սպանեն նրան, բայց երբ սպանվի, երրորդ օրը հարություն է առնելու։ Իսկ նրանք այդ խոսքը չէին հասկանում ու վախենում էին նրան հարցնել։ Հիսուսը Կափառնաում եկավ և երբ տուն մտավ, նրանց հարցրեց. «Ճանապարհին իրար հետ ինչի՞ մասին էիք վիճում»։ Սակայն նրանք լռում էին, որովհետև ճանապարհին իրար հետ վիճում էին, թե ո՛վ է մեծը։ Հիսուսը նստեց, կանչեց տասներկուսին և նրանց ասաց. «Եթե մեկն ուզում է լինել առաջինը, թող լինի բոլորից վերջինը ու բոլորի սպասավորը»։ Ապա վերցրեց մի երեխայի, նրանց մեջտեղում կանգնեցրեց և նրան գրկելով՝ ասաց նրանց. «Ով այսպիսի երեխաներից մեկին ընդունում է իմ անունով, ի՛նձ է ընդունում, իսկ ով ինձ է ընդունում, ընդունում է ինձ ուղարկողին, այլ ոչ ինձ»։