Մարկոս 7:14-23

Մարկոս 7:14-23 ՆՎԱԱ

Եվ ամբողջ ժողովրդին դարձյալ իր մոտ կանչելով՝ ասաց. «Բոլորդ ի՛նձ լսեք ու հասկացե՛ք. դրսից մարդու մեջ մտնող ոչ մի բան չի կարող նրան պղծել, այլ նրանից դուրս եկող բաներն են, որ պղծում են մարդուն։ Ով լսելու ականջ ունի, թող լսի»։ Երբ Հիսուսը ժողովրդից հեռացավ ու տուն մտավ, նրա աշակերտներն այն առակի մասին հարցրին նրան։ Եվ նա ասաց նրանց. «Դուք է՞լ այդքան անմիտ եք, չգիտե՞ք, որ այն ամենը, ինչ դրսից է մարդու մեջ մտնում, չի կարող նրան պղծել, որովհետև նրա սրտի մեջ չի մտնում, այլ որովայնի, և դուրս է գնում արտաքնոց՝ ամբողջ կերածը մաքրելով»։ Նա նաև ասաց. «Այն, ինչ դուրս է գալիս մարդու միջից, դա է պղծում մարդուն։ Որովհետև մարդկանց սրտի միջից դուրս են գալիս չար մտքեր, պոռնկություն, գողություններ, սպանություններ, շնություններ, ագահություն, չարություններ, նենգություն, գիջություն, նախանձ, հայհոյություն, ամբարտավանություն, անզգամություն։ Այս բոլոր չարիքները ներսից են դուրս գալիս ու պղծում մարդուն»։