Մարկոս 7:1-8

Մարկոս 7:1-8 ՆՎԱԱ

Փարիսեցիներն ու դպիրներից ոմանք, որ Երուսաղեմից էին եկել, նրա շուրջը հավաքվեցին։ Եվ երբ տեսան, որ նրա աշակերտներից մի քանիսը անմաքուր ձեռքերով, այսինքն՝ առանց լվացվելու, հաց են ուտում, հանդիմանեցին նրանց։ Որովհետև փարիսեցիներն ու բոլոր հրեաները, եթե նախօրոք ձեռքերը չեն լվանում, չեն ուտում՝ այդ կերպ պահպանելով նախնիների ավանդույթը։ Ինչպես նաև շուկայից վերադառնալուց հետո չեն ուտում, մինչև նախ չլվացվեն։ Շատ այլ ավանդույթներ էլ են պահպանել, ինչպես բաժակների, անոթների, պղնձե ամանների ու անկողինների լվացումը։ Արդ, փարիսեցիներն ու դպիրները հարցրին Հիսուսին. «Ինչո՞ւ քո աշակերտները նախնիների ավանդույթով չեն առաջնորդվում, այլ անլվա ձեռքերով են հաց ուտում»։ Նա պատասխանեց նրանց ու ասաց. «Եսային լավ է մարգարեացել ձեր՝ կեղծավորներիդ մասին՝ ասելով. "Այս ժողովուրդն ինձ շրթունքներով է պատվում, իսկ նրա սիրտն ինձանից շատ հեռու է։ Զուր են պաշտում ինձ, քանի որ ուսուցանում են պատվիրաններ, որոնք մարդիկ են հորինել" (Ես. 29.13)։ Աստծու պատվիրանները թողած՝ մարդկանց ավանդույթներն եք պահում։ Անոթների ու ամանների լվանալը և սրա նման ուրիշ շատ այլ բաներ եք անում»։

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում