Մարկոս 16:1-11

Մարկոս 16:1-11 ՆՎԱԱ

Եվ երբ շաբաթն անցավ, Մարիամ Մագդաղենացին, Հակոբոսի մայր Մարիամն ու Սալոմեն խունկեր գնեցին, որ գնան և օծեն Հիսուսի մարմինը։ Եվ շաբաթվա առաջին օրը վաղ առավոտյան՝ արևածագին, գնացին գերեզման։ Եվ միմյանց ասում էին. «Գերեզմանի մուտքից մեզ համար քարը ո՞վ կգլորի»։ Բայց նայեցին ու տեսան, որ քարը գերեզմանից մի կողմ էր գլորված. այն շատ մեծ էր։ Գերեզման մտան և մի երիտասարդի տեսան՝ աջ կողմում նստած, հագին սպիտակ պատմուճան, և վախեցան։ Եվ նա ասաց նրանց. «Մի՛ վախեցեք. դուք Հիսուս Նազովրեցո՞ւն եք փնտրում, խաչվածի՞ն. նա հարություն առավ, այստեղ չէ։ Ահա այն տեղը, ուր դրել էին նրան։ Բայց գնացե՛ք, նրա աշակերտներին ու Պետրոսին ասացե՛ք, որ նա ձեզանից առաջ գնում է Գալիլեա. այնտեղ կտեսնեք նրան, ինչպես որ ձեզ ասել էր»։ Կանայք իսկույն դուրս ելան և փախան գերեզմանից. նրանք ահուդողի մեջ էին և ոչ ոքի ոչինչ չասացին, որովհետև վախենում էին։ Հիսուսը հարություն առնելուց հետո՝ շաբաթվա առաջին օրվա առավոտյան, նախ երևաց Մարիամ Մագդաղենացուն, որից յոթ դև էր հանել։ Մարիամը գնաց և պատմեց Հիսուսի հետ եղածներին, որ սգում էին ու լաց լինում։ Իսկ երբ նրանք լսեցին, որ Հիսուսը ողջ է ու երևացել է նրան, չհավատացին։

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում