Ու երբ տեսնեք ավերածության պղծությունը,- որի մասին ասել է Դանիել մարգարեն (ով կարդում է, թող հասկանա),- որ կանգնել է ա՛յն տեղում, ուր չպետք է լիներ, այն ժամանակ ովքեր Հրեաստանում լինեն, թող սարերը փախչեն, ով տանիքի վրա լինի, թող չիջնի և մի բան վերցնելու համար տուն չմտնի, ով արտում լինի, թող իր վերարկուն վերցնելու համար հետ չդառնա։ Բայց վա՛յ հղիներին ու ստնտուներին այն օրերին։ Աղոթե՛ք, որ ձեր փախուստը ձմեռ ժամանակ չլինի։ Որովհետև այդ օրերին կլինեն այնպիսի նեղություններ, ինչպիսիք արարչագործության սկզբից մինչև հիմա չեն եղել և ոչ էլ կլինեն։ Եվ եթե Տերն այդ օրերը չպակասեցներ, ոչ ոք չէր փրկվի. սակայն ընտրյալների համար, որոնց ընտրեց, այն օրերը կարճացրեց։
Կարդալ Մարկոս 13
Կիսվել
Համեմատել տարբերակները: Մարկոս 13:14-20
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր