Որովհետև Մարդու Որդին նույնպես չեկավ, որ իրեն ծառայեն, այլ որ ինքը ծառայի ու շատերի համար իր կյանքը որպես փրկագին տա»։ Եկան Երիքով։ Երբ Հիսուսն իր աշակերտների ու մեծ բազմության հետ Երիքովից դուրս էր գալիս, Տիմեի որդին՝ կույր Բարտիմեոսը, ճանապարհին նստած, մուրում էր։ Երբ լսեց, որ Հիսուս Նազովրեցին է անցնում, սկսեց աղաղակել ու ասել. «Որդի՛ Դավթի, Հիսո՛ւս, ողորմի՛ր ինձ»։ Շատերը նրան սաստում էին, որ լուռ մնար, բայց նա է՛լ ավելի էր աղաղակում. «Որդի՛ Դավթի, ողորմի՛ր ինձ»։ Հիսուսը կանգնեց ու ասաց, որ նրան կանչեն։ Կույրին կանչեցին ու ասացին նրան. «Քաջալերվի՛ր, վե՛ր կաց, քեզ կանչում է»։ Նա իր վերնազգեստը դեն գցեց, վեր կացավ ու Հիսուսի մոտ եկավ։ Հիսուսը նրան հարցրեց. «Ի՞նչ ես ուզում, որ քեզ համար անեմ»։ Կույրը պատասխանեց նրան. «Ռաբբո՛ւնի, ուզում եմ տեսնել»։ Հիսուսը նրան ասաց. «Գնա՛, քո հավատը քեզ փրկեց»։ Եվ նրա տեսողությունն իսկույն վերականգնվեց, ու հետևեց Հիսուսին։
Կարդալ Մարկոս 10
Կիսվել
Համեմատել տարբերակները: Մարկոս 10:45-52
5 Days
What’s so important about Easter? Why is there so much interest in a person born 2,000 years ago? Why are so many people excited about Jesus? Why do we need him? Why did he come? Why did he die? Why should anyone bother to find out? In this 5-day plan, Nicky Gumbel shares compelling answers to those very questions.
7 Օրեր
Վերջին ժամանակներում կարևոր տեղ է զբաղեցնում հակաքրիստոսի իշխանության գալը, ով իրեն Աստված է ներկայացնելու և երկրպագություն է ընդունելու խաբված մարդկանցից։ Հակաքրիստոսը ունենալու է ճշմարիտ Քրիստոսի՝ մեր Տիրոջ և Փրկչի որակների ճիշտ հակառակ որակները: Արտաքին դրսևորումներով նրանց տարբերելը չափազանց դժվար է և անգամ՝ անհնարին։ Եթե մենք նայենք հրաշքներին ու նշաններին՝ նրանց ծառայության միջոցով կատարվող գերբնական դրսևորումներին, ապա կմոլորվենք։ Մենք մեր ուշադրությունը պետք է սևեռենք նրանց բնույթին՝ ապրելակերպին, ձգտումներին ու փոխանցած ուսուցումներին։ Քրիստոս եկավ ծառայելու մարդկանց, իսկ հակաքրիստոսը գալու է իշխելու համար։ Մենք պետք է ճանաչե՛նք Քրիստոսի Հոգուն, որպեսզի կարողանանք տարբերել ստություններն ու հավատքի կեղծ դրսևորումները:
7 օր
Առաջիկա յոթ օրերի ընթացքում մենք միասին կքննենք, թե ինչպես վերապրել աստվածային արագացումը: Մեր կյանքում սպասելը հաճախ որպես ժամանակի ծախս ու վատնում է ընկալվում: Մովսեսը ստիպված էր 40 տարի գառնարած լինել անապատում նախքան կգար Եգիպտոս: Աստված պատրաստում է մեզ, որպեսզի քայլ առ քայլ մտնենք այն սքանչելի կյանքի օրհնությունների մեջ, որոնք պատրաստված են մեզ համար Աստծո կողմից։
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր