Ինչպես գրել են մարգարեները. «Ահա ես իմ հրեշտակին ուղարկում եմ քո առաջից, որ քո ճանապարհը պատրաստի քո առաջ» ։ «Անապատում կանչողի ձայնն է. "Տիրոջ ճանապա՛րհը պատրաստեք ու նրա շավիղներն ուղի՛ղ արեք"» ։ Հովհաննեսն անապատում մկրտում էր ու մեղքերի թողության համար ապաշխարության մկրտություն քարոզում։ Նրա մոտ էին գնում Հրեաստանի բոլոր բնակիչները և երուսաղեմցիները։ Նրանք Հորդանան գետում Հովհաննեսից մկրտվում էին՝ իրենց մեղքերը խոստովանելով։ Հովհաննեսն ուղտի մազից հագուստ էր հագել, կաշվե գոտի ուներ իր մեջքին, մորեխ ու վայրի մեղր էր ուտում։ Եվ քարոզելով ասում էր. «Իմ հետևից գալիս է ինձանից ավելի զորավորը, որին ես արժանի չեմ խոնարհվելու և կոշիկների կապերն արձակելու։ Ես ձեզ ջրով մկրտեցի, բայց նա Սուրբ Հոգով կմկրտի ձեզ»։
Կարդալ Մարկոս 1
Կիսվել
Համեմատել տարբերակները: Մարկոս 1:2-8
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր