ՄԻՔԻԱ 7:1-7

ՄԻՔԻԱ 7:1-7 ՆՎԱԱ

Վա՜յ ինձ, որ ամառային պտղաքաղի նման եմ և այգեկութի ճռաքաղի պես. ողկույզ չկա ուտելու, ոչ էլ մի վաղահաս թուզ, որ փափագում է սիրտս։ Բարեպաշտը կորչում է երկրից, և մարդկանց մեջ ուղղամիտը չկա. ամենքն արյան համար դարան են սարքում, ամեն մարդ իր եղբորը որսում է ցանցով։ Նրանց ձեռքերը չարություն անելու հմուտ են, իշխանավորը ավելի շատ հարկ է պահանջում, դատավորը՝ կաշառք, մեծամեծը իր սրտի ցանկացածն է խոսում, և միահյուսվում են։ Նրանց լավագույնը փշի նման է, ուղղամիտը՝ փշե ցանկապատի. հասնում է օրը քո պատժի. նրանց շփոթությունը հիմա պիտի լինի։ Մի՛ հավատացեք բարեկամին, ընկերոջը մի՛ վստահեք, ծոցդ պառկողից պահի՛ր բերանիդ դռները։ Որովհետև որդին անարգում է հորը, դուստրը մոր դեմ է ելնում, հարսը՝ իր սկեսուրի դեմ. մարդու թշնամին իր ընտանիքն է։ Բայց ես, ես Տիրոջն եմ նայում, կսպասեմ իմ փրկության Աստծուն. ինձ պիտի լսի իմ Աստվածը։

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում