ՄԻՔԻԱ 3
3
Միքիայի ազդարարությունն Իսրայելի իշխաններին
1Եվ ես ասացի. «Հիմա լսե՛ք, ո՛վ Հակոբի գլխավորներ և Իսրայելի տան իշխաններ, չէ՞ որ դուք պետք է իմանաք իրավունքը. 2դուք՝ բարին ատողներդ և չարը սիրողներդ, որ մարդկանց քերթում եք և կաշին խլում եք իրենց վրայից և նրանց միսն իրենց ոսկորներից։ 3Որ ուտում եք իմ ժողովրդի միսը և նրանց կաշին մաշկում իրենց վրայից, նրանց ոսկորները փշրում և նրանց կտրատում, ինչպես կաթսայում, ինչպես միսը տապակում»։ 4Այն ժամանակ պիտի աղաղակեն Տիրոջը, և նա չի պատասխանելու նրանց, այն ժամանակ իր երեսը կծածկի նրանցից, որովհետև նրանք իրենց արարքներով չարիք գործեցին։
5Տերն այսպես է ասում իմ ժողովրդին մոլորեցնող մարգարեների մասին, որ աղաղակում են՝ «խաղաղությո՜ւն», երբ իրենց ատամները կծելու բան ունեն, իսկ ով որ նրանց բերանը բան չի դնում, նրա դեմ պատերազմ կհայտարարեն. 6այլևս ոչ մի տեսիլք, որովհետև ձեզ վրա գիշեր է գալու և խավար, որպեսզի գուշակություն չանեք. և արեգակը մայր պիտի մտնի մարգարեների վրա, և օրը պիտի խավարի նրանց վրա. 7տեսանողները պիտի ամաչեն, գուշակողները ամոթահար պիտի լինեն. նրանք ամենքն էլ պիտի ծածկեն իրենց շրթունքները#3.7 Այսինքն՝ սուգ։, որովհետև Աստծու պատասխանը չի լինելու։ 8Սակայն ես լցված եմ զորությամբ՝ Տիրոջ հոգով, նաև դատաստանով և ուժով, որպեսզի Հակոբին ծանուցեմ իր հանցանքը և Իսրայելին՝ իր մեղքը։
9Հիմա լսե՛ք, ո՛վ Հակոբի տան գլխավորներ և Իսրայելի տան իշխանավորներ, իրավունքից զզվողնե՛ր, որ ամեն ուղիղ բան ծռում եք, 10Սիոնը արյունահեղությամբ և Երուսաղեմն անիրավությամբ կկառուցեք։ 11Նրա գլխավորները կաշառքով են դատում, նրա քահանաները վարձով են ուսուցանում, նրա մարգարեները փողով են մարգարեանում և Տիրոջն ապավինում՝ ասելով. «Չէ՞ որ Տերը մեր մեջ է. մեզ վրա չարիք չի գա»։ 12Ուստի Սիոնը ձեր պատճառով իբրև արտ պիտի հերկվի, Երուսաղեմը ավերակների կույտի պիտի վերածվի, իսկ տաճարի լեռը՝ անտառախիտ բարձունքի։
Արդեն Ընտրված.
ՄԻՔԻԱ 3: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018